Իտալիայի վարչապետն Ուկրաինայի հարցով բանակցությունները սկսելու անհրաժեշտություն է տեսնում

2 րոպեի ընթերցում

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին վերահաստատել է Հռոմի վճռականությունը՝ համագործակցելու միջազգային գործընկերների հետ՝ բանակցությունների միջոցով Ուկրաինայում արդար և երկարատև խաղաղության հասնելու ուղին առաջ մղելու համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Իտալիայի վարչապետի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Ջորջիա Մելոնին արտահայտվել է ուկրաինական կարգավորման բանակցությունների օգտին՝ տեսակոնֆերանսի միջոցով մասնակցելով Կիևում անցկացվող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը։

«Ջորջիա Մելոնին վերահաստատել է Իտալիայի վճռականությունը՝ համագործակցելու միջազգային գործընկերների հետ՝ բանակցությունների միջոցով արդար և երկարատև խաղաղության հասնելու ուղին առաջ մղելու համար։ Նա նաև վերահաստատել է Իտալիայի հանձնառությունը ձմեռային սեզոնից առաջ մարդասիրական օգնություն տրամադրելու հարցում, որը ներառում է լրացուցիչ գեներատորների ուղարկում, մասնավորապես՝ Ուկրաինայի բնակչության դիմադրողականությանը աջակցելու և էներգետիկ համակարգի կայունությունն ապահովելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ գագաթնաժողովի ընթացքում առաջնորդները համաձայնության են եկել պատժամիջոցների ռեժիմի արդյունավետությունը ամրապնդելու և այն շրջանցելու ցանկացած փորձի դեմ պայքարելու անհրաժեշտության հարցում։

Ուկրաինայում օգոստոսի 24-ին նախատեսվում է նաև Ուկրաինային աջակցող երկրների խմբի՝ «Կամեցողների կոալիցիայի» հանդիպումը։

Հայերեն English Français Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար