Աշխարհի ամենատարեց մարդը դարձել է 117 տարեկան

2 րոպեի ընթերցում

Բրիտանուհի Էթել Քաթերհեմը, որը համարվում է աշխարհում ապրող ամենատարեց մարդը, նշում է իր 117-ամյակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ BBC-ն հաղորդում է, որ երկարակյաց կինը, որը բնակվում է Լոնդոնի մերձակայքի Սուրեյի կոմսության ծերանոցում, ծննդյան օրը կնշի ընտանիքի և բարեկամների հետ:

Այս առիթով Գինեսի ռեկորդների գիրքը տարածել է հայտարարություն, որում նշված է, որ Քաթերհեմը պաշտոնապես ճանաչվել է 117 տարեկանը լրացած առաջին բրիտանուհին:

Քաթերհեմը ծնվել է 1909 թվականի օգոստոսի 21-ին Հեմփշիրի կոմսությունում: Նա վերապրել է երկու համաշխարհային պատերազմները և Էդուարդ VII թագավորի (1841-1910) հպատակներից վերջինն է։

18 տարեկանում Քաթերհեմը տեղափոխվել է Հնդկաստան, որտեղ աշխատել է որպես դայակ։ Ավելի ուշ իր զինվորական ամուսնու հետ ապրել է Հոնկոնգում և Ջիբրալթարում, որտեղ ծառայել է ամուսինը: Անգլիա վերադառնալուց հետո նա երկու դուստր է ունեցել։

Քաթերհեմը ոչ միայն ավելի երկար է ապրել իր ամուսնուց, որը մահացել է 1976 թվականին, այլև իր դուստրերից, որոնք մահացել են համապատասխանաբար 2000-ականների սկզբին և 2020 թվականին։ Նրա քույր Գլեդիս Բեբիլասը նույնպես եղել է երկարակյաց. նա մահացել է 2002 թվականի մարտին՝ 107 տարեկանում:

Գինեսի ռեկորդների գրքի պաշտոնական տվյալների համաձայն՝ երկարակեցության բացարձակ ռեկորդը պատկանել է ֆրանսուհի Ժաննա Կալմանին: 1997 թվականի օգոստոսին մահվան պահին նա եղել է 122,5 տարեկան:

Հայերեն العربية ქართული Türkçe

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին արտագնա խաղում ոչ-ոքի ավարտեց հանդիպումըՉեռնոգորիայի հետ

Ադրբեջանն ու Պակիստանը համատեղ հատուկ զորավարժություններ են անցկացրել

ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են Հայաստան–Բելգիա համագործակցության զարգացման հարցերը

Հայաստանի պաշտոնյաները Սանկտ Պետերբուրգում ներկայացրել են միգրացիոն հոսքերի վերահսկման իրենց փորձը

Կամո Ցուցուլյանը Դուշանբեում ներկայացրել է ոստիկանության բարեփոխումներն ու հանցավորության դեմ պայքարի մարտահրավերները

Ռուբիոն ու Բայրամովը քննարկել են Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը

Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է

Միրզոյանն ու Փեզեշքիանը քննարկել են ենթակառուցվածքների զարգացման և էներգետիկ համագործակցության ծրագրերը

ՏԿԵ նախարարը ու Լայպցիգի քաղաքապետը քննարկել են Հայաստանի համայնքների հետ համագործակցության հնարավորությունները

ՏԿԵ նախարարը ու թուրքական պատվիրակությունը քննարկել են Գյումրի–Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման աշխատանքները