Մարզեր

Գեղարքունիքում շարունակվում է հացահատիկի և անասնակերի բերքահավաքը

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքում շարունակվում է հացահատիկի և անասնակերի բերքահավաքը

Գեղարքունիքի մարզի տնտեսություններում շարունակվում է հացահատիկի և անասնակերի բերքահավաքը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից, մարզի տնտեսություններում արդեն կուտակվել է 78 հազար 510 տոննա խոտ, 2652 տոննա ծղոտ։

Արդեն հնձվել է 1702 հեկտար  աշնանացան ցորենի, 544,4 հեկտար գարնանացան ցորենի, 2372 հեկտար գարու արտեր, ինչի արդյունքում հավաքվել է 4270 տոննա աշնանացան ցորենի, 1150,8 տոննա գարնանացան ցորենի, 4995 տոննա գարու բերք։

Հեկտարի միջին բերքատվությունը կազմում է 20-25 ցենտներ։

Հացահատիկի և անասնակերի բերքահավաքը Գեղարքունիքում կշարունակվի մինչև սեպտեմբերի առաջին տասնօրյակը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում