Իրան

Իրանում հայտարարել են արտաքին շուկա նավթի մատակարարումների գրեթե լիակատար դադարեցման մասին

1 րոպեի ընթերցում

Իրանում հայտարարել են արտաքին շուկա նավթի մատակարարումների գրեթե լիակատար դադարեցման մասին

Իրանն այժմ գրեթե ամբողջությամբ դադարեցրել է նավթի մատակարարումներն արտաքին շուկա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Աբդոլնասեր Հեմմաթին։

«Ներկայիս պայմաններում նավթի արտահանումը գործնականում դադարել է», - Հեմմաթիի խոսքն է մեջբերել Mehr լրատվական գործակալությունը:

Պաշտոնյան հավելել է, որ «Կենտրոնական բանկի պլանավորումը եղել է ճիշտ, ուստի Իրանն այժմ ունի արժույթի պաշարներ»։

Ինչպես նշել է Հեմմաթին, Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիին հղած նամակում ինքը վստահեցրել է, որ «հարկ չկա անհանգստանալու առաջին անհրաժեշտության ապրանքների և դեղորայքի մատակարարումների մասին. դրանք ապահովում են Կենտրոնական բանկը և կառավարությունը»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում