Հայաստան

Սարգիս Խանդանյանը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Ֆիլիպ Հոֆֆմանի հետ

1 րոպեի ընթերցում

Սարգիս Խանդանյանը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Ֆիլիպ Հոֆֆմանի հետ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանն օգոստոսի 18-ին հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի անդամ Ֆիլիպ Հոֆֆմանի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից  hանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը։

Ողջունելով հյուրերին՝ Սարգիս Խանդանյանն ընդգծել է, որ վերջին տարիներին խորացել են Հայաստան-Գերմանիա միջխորհրդարանական կապերն ու զարգացել մի շարք ոլորտներում համագործակցությունը։

Կարևորելով անցյալ տարի երկու երկրների միջև գործընկերության ռազմավարական օրակարգի վերաբերյալ համատեղ հռչակագրի ստորագրումը՝ պատգամավորը նշել է, որ այն կողմերի համար համագործակցության ընդլայնման նոր հնարավորություններ է բացում։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ սերտ հարաբերություններին։ Սարգիս Խանդանյանը խոսել է ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի կարևորությունից։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում