Կատարի ԱԳՆ-ն հնարավոր է համարել նոր համաձայնագրի կնքումն ԱՄՆ-ի և Իրանի միջև

2 րոպեի ընթերցում

Դոհան հնարավոր է համարում նոր համաձայնագրի կնքումը Միացյալ Նահանգների և Իրանի միջև, որը թույլ կտա լիովին ավարտել ընթացիկ հակամարտությունը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին հայտարարել է  Կատարի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մուհամմեդ ալ Անսարին։

«Մեր խնդիրն այժմ այն է, որ կրկին հասնենք հրադադարի, դադարեցնենք շարունակվող սրացումը և կողմերին վերադարձնենք բանակցությունների», - ասել է դիվանագետը:

Ընդ որում, նա նշել է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը կարող են «հասնել նոր համաձայնության, որը լիովին վերջ կդնի այս պատերազմին»։

Խոսնակը հավելել է, որ Կատարն աշխատում է Միացյալ Նահանգների և Իրանի միջև հրադադարի վերականգնման ուղղությամբ։ Նրա խոսքով՝ ջանքերը կենտրոնացած են լարվածության նվազեցմանը և փոխըմբռնման հուշագրի կատարմանը վերադառնալուն:

Ալ Անսարին նաև հայտարարել է, որ Դոհան սպասում է Օմանի և Իրանի միջև Հորմուզի նեղուցի շուրջ համաձայնությունների ձեռք բերման, ինչը թույլ կտա վերսկսել բանակցություններն ԱՄՆ-ի և Իրանի միջև:

«Մենք սպասում ենք եղբայրական Օմանի և Իրանի միջև նեղուցի վերաբերյալ համաձայնության ձեռք բերման, որը թույլ կտա մեզ…. վերադառնալ բանակցությունների ձևաչափին», - ասել է դիվանագետը:

Հայերեն فارسی Русский

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո