Մեկնարկեց Junius մրցաշարի վերջին փուլը

4 րոպեի ընթերցում

Idram Junior հավելվածի արդեն սիրված Junius մրցաշարը մեկնարկում է վերջին անգամ՝ երեխաներին տալով խաղալու միջոցով կրթվելու և արժեքավոր մրցանակներ շահելու հնարավորություն։

Junius ֆինանսական առցանց մրցաշարին կարող են մասնակցել 3-8-րդ դասարանի աշակերտները, իսկ լավագույն արդյունքներ գրանցած մասնակիցներին սպասվում են Իդրամ ընկերության կողմից սահմանված մրցանակները:

Մրցաշարի հաղթող կճանաչվի այն մասնակիցը, ով կհաղթահարի 1-ից 50-րդ բոլոր փուլերը և կհավաքի առավելագույն թվով բյուրեղներ։ Եթե մի քանի մասնակից ունենան հավասար քանակի բյուրեղներ, հաղթող կհամարվի այն մասնակիցը, ով բոլոր փուլերը կանցնի ամենակարճ ժամանակում։

Յուրաքանչյուր փուլում մասնակիցներին սպասում են ֆինանսական գրագիտության և մաթեմատիկայի վերաբերյալ 7 հետաքրքիր հարց՝ համապատասխան ընտրված տարիքային խմբին։

Կարևոր է՝  մրցանակները տրամադրվում են միայն այն հաղթող մասնակիցներին, որոնց Idram Junior օգտահաշիվը նույնականացվել է ծնողի կողմից։

Եթե հաղթող մասնակցի Idram Junior հաշիվը նույնականացված չէ, հաղթող կճանաչվի առավելագույն միավորներ հավաքած հաջորդ մասնակիցը, որի հաշիվը նույնականացված է։

Կարգավորումներում պարտադիր է ընտրել մասնակցի դասարանին համապատասխան հարցաշարը, հակառակ դեպքում մասնակցության արդյունքները կհամարվեն անվավեր։ Խնդրում ենք հաշվի առնել, որ պետք է նշել այն դասարանը, որտեղ երեխան սովորել է նախորդ ուսումնական տարում, ոչ թե այն, որը հաճախելու է սեպտեմբերին, օրինակ, եթե երեխան ավարտել է 4-րդ դասարանը և տեղափոխվել 5-րդ դասարան՝ խաղալիս պետք է ընտրի 4-րդ դասարանը։

Խաղա Junius, սովորիր խաղալով և շահիր հիանալի մրցանակներ։

Մրցանակներ՝ 

3-4-րդ դասարաններ 1-ին տեղ - Samsung Galaxy Tab S10 պլանշետ 2-րդ տեղ - Ֆոտոխցիկ Instax Mini SE 3-րդ տեղ - Yerevan Park նվեր-փաթեթ 2 հոգու համար

5-6-րդ դասարաններ 1-ին տեղ - Nintendo Switch OLED 2-րդ տեղ - Samsung սմարթ ժամացույց 3-րդ տեղ - Puma նվեր-քարտ

7-8-րդ դասարաններ 1-ին տեղ - Apple iPad 11 (2025) 2-րդ տեղ - iSpace նվեր քարտ 3-րդ տեղ - AirPods 4 ականջակալներ

Մրցանակները կհանձնվեն հաղթող մասնակիցների ծնողներին։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է

 

·         Անցնել հղումով և ներբեռնել հավելվածը

·         Նույնականացնել երեխային՝ որպես Idram Junior օգտատեր

·         Հավելվածի ներբեռնումից հետո ընտրել խաղը և մասնակցել մրցույթին։

Մրցույթը կավարտվի 2026թ սեպտեմբերի 4-ին։

Հաջողություն ենք մաղթում բոլոր մասնակիցներին։

Idram Junior հավելվածը նախատեսված է 8-16 տարեկան օգտատերերի համար, որի միջոցով երեխաները հնարավորություն են ստանում օգտվել անկանխիկ միջոցներից, անհպում վճարումներ կատարել, խնայել և զարգացնել ֆինանսական գրագիտությունը, իսկ ծնողները՝ վերահսկել երեխաների ֆինանսական գործողությունները ժամանակակից և անվտանգ գործիքի միջոցով։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

 

 

 

 

 

Հայերեն English Русский

Շինարարական աշխատանքների ընթացքում ավտոկռունկի զամբյուղը պոկվել է և ընկել․ կա 2 զոհ

Սիրիան խստորեն դատապարտել է Իսրայելի հարվածները Իդլիբում ռազմական օդանավակայանին

Հայաստանում այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 1545 դեպք

2026 թվականի վեց ամիսներին ՀՀ-ում ՃՏՊ-ների թիվն աճել է, դրանց հետևանքով զոհերի թիվը՝ նվազել

Կատարի ԱԳՆ-ն հնարավոր է համարել նոր համաձայնագրի կնքումն ԱՄՆ-ի և Իրանի միջև

Հայաստանը հանցավորության վտանգավորության աստիճանի տեսանկյունից համարվում է անվտանգ, Կամո Ցուցուլյան

ԱՄՆ-ն հայտարարել է, որ Սիրիայի ավիաբազային հարվածների հետևում կանգնած է Իսրայելը

Մեկնարկեց Junius մրցաշարի վերջին փուլը

Ռազմական ոստիկանության նորանշանակ պետը ծառայության կազմակերպման հարցերի շուրջ խորհրդակցություն է անցկացրել

ՆԳ նախարարը «Զվարթնոց» օդանավակայանում ծանոթացել է e-gate ավտոմատացված համակարգերի ներդրման նախապատրաստական աշխատանքներին