Մեկնարկեց Junius մրցաշարի վերջին փուլը
4 րոպեի ընթերցում

Idram Junior հավելվածի արդեն սիրված Junius մրցաշարը մեկնարկում է վերջին անգամ՝ երեխաներին տալով խաղալու միջոցով կրթվելու և արժեքավոր մրցանակներ շահելու հնարավորություն։
Junius ֆինանսական առցանց մրցաշարին կարող են մասնակցել 3-8-րդ դասարանի աշակերտները, իսկ լավագույն արդյունքներ գրանցած մասնակիցներին սպասվում են Իդրամ ընկերության կողմից սահմանված մրցանակները:
Մրցաշարի հաղթող կճանաչվի այն մասնակիցը, ով կհաղթահարի 1-ից 50-րդ բոլոր փուլերը և կհավաքի առավելագույն թվով բյուրեղներ։ Եթե մի քանի մասնակից ունենան հավասար քանակի բյուրեղներ, հաղթող կհամարվի այն մասնակիցը, ով բոլոր փուլերը կանցնի ամենակարճ ժամանակում։
Յուրաքանչյուր փուլում մասնակիցներին սպասում են ֆինանսական գրագիտության և մաթեմատիկայի վերաբերյալ 7 հետաքրքիր հարց՝ համապատասխան ընտրված տարիքային խմբին։
Կարևոր է՝ մրցանակները տրամադրվում են միայն այն հաղթող մասնակիցներին, որոնց Idram Junior օգտահաշիվը նույնականացվել է ծնողի կողմից։
Եթե հաղթող մասնակցի Idram Junior հաշիվը նույնականացված չէ, հաղթող կճանաչվի առավելագույն միավորներ հավաքած հաջորդ մասնակիցը, որի հաշիվը նույնականացված է։
Կարգավորումներում պարտադիր է ընտրել մասնակցի դասարանին համապատասխան հարցաշարը, հակառակ դեպքում մասնակցության արդյունքները կհամարվեն անվավեր։ Խնդրում ենք հաշվի առնել, որ պետք է նշել այն դասարանը, որտեղ երեխան սովորել է նախորդ ուսումնական տարում, ոչ թե այն, որը հաճախելու է սեպտեմբերին, օրինակ, եթե երեխան ավարտել է 4-րդ դասարանը և տեղափոխվել 5-րդ դասարան՝ խաղալիս պետք է ընտրի 4-րդ դասարանը։
Խաղա Junius, սովորիր խաղալով և շահիր հիանալի մրցանակներ։
Մրցանակներ՝
3-4-րդ դասարաններ 1-ին տեղ - Samsung Galaxy Tab S10 պլանշետ 2-րդ տեղ - Ֆոտոխցիկ Instax Mini SE 3-րդ տեղ - Yerevan Park նվեր-փաթեթ 2 հոգու համար
5-6-րդ դասարաններ 1-ին տեղ - Nintendo Switch OLED 2-րդ տեղ - Samsung սմարթ ժամացույց 3-րդ տեղ - Puma նվեր-քարտ
7-8-րդ դասարաններ 1-ին տեղ - Apple iPad 11 (2025) 2-րդ տեղ - iSpace նվեր քարտ 3-րդ տեղ - AirPods 4 ականջակալներ
Մրցանակները կհանձնվեն հաղթող մասնակիցների ծնողներին։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է․
· Անցնել հղումով և ներբեռնել հավելվածը
· Նույնականացնել երեխային՝ որպես Idram Junior օգտատեր
· Հավելվածի ներբեռնումից հետո ընտրել խաղը և մասնակցել մրցույթին։
Մրցույթը կավարտվի 2026թ․ սեպտեմբերի 4-ին։
Հաջողություն ենք մաղթում բոլոր մասնակիցներին։
Idram Junior հավելվածը նախատեսված է 8-16 տարեկան օգտատերերի համար, որի միջոցով երեխաները հնարավորություն են ստանում օգտվել անկանխիկ միջոցներից, անհպում վճարումներ կատարել, խնայել և զարգացնել ֆինանսական գրագիտությունը, իսկ ծնողները՝ վերահսկել երեխաների ֆինանսական գործողությունները ժամանակակից և անվտանգ գործիքի միջոցով։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ