Միացյալ Նահանգներ

Սեուլը ձգտում է, որ ԱՄՆ-ն իրեն փոխանցի հարավկորեական զորքերի նկատմամբ օպերատիվ վերահսկողությունը պատերազմի դեպքում

2 րոպեի ընթերցում

Սեուլը ձգտում է, որ ԱՄՆ-ն իրեն փոխանցի հարավկորեական զորքերի նկատմամբ օպերատիվ վերահսկողությունը պատերազմի դեպքում

ԱՄՆ-ն հարավկորեական զորքերի նկատմամբ լիակատար օպերատիվ վերահսկողությունը պետք է Հարավային Կորեային փոխանցի ռազմական գործողությունների դեպքում, հայտարարել է երկրի նախագահ Լի Չժե Մյոնը՝ խոստանալով հետամուտ լինել դրան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։

Հարավկորեացի նախագահը նշել է, որ «պատերազմի ժամանակ օպերատիվ վերահսկողության վերականգնումը պետք է լինի ազգային պաշտպանական ներուժի հետագա ամրապնդմանն ուղղված ջանքերի մի մասը՝ գլոբալ անվտանգության միջավայրի արագ փոփոխությունների և պատերազմի բնույթի՝ դեպի հիբրիդային պատերազմ էվոլյուցիայի պայմաններում»։

Օպերատիվ վերահսկողության փոխանցումը պետք է ավարտվի մինչև 2030 թվականին նախագահի լիազորությունների ժամկետը լրանալը, ինչպես նախապես պլանավորվել էր կառավարության կողմից։ Նա շեշտել է ինքնաբավ պաշտպանական կարողությունների կարևորությունը։

Լի Չժե Մյոնն այս նախաձեռնության մասին հիշեցրել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրճատեց Հարավային Կորեայում ամերիկա-հարավկորեական համատեղ զորավարժությունների մասշտաբները՝ վկայակոչելով Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ իր լավ հարաբերությունները։

Հարավային Կորեան 1950-1953 թթ. Կորեական պատերազմի ժամանակ օպերատիվ հրամանատարությունը փոխանցեց ՄԱԿ-ին՝ ԱՄՆ-ի ղեկավարությամբ։ 1978 թ. այն փոխանցվեց այդ ժամանակ ստեղծված Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի զինված ուժերի միացյալ հրամանատարությանը։ Սեուլը 1994 թվականին վերադարձրեց խաղաղ ժամանակ օպերատիվ հրամանատարությունը, սակայն պատերազմի ժամանակ օպերատիվ հրամանատարությունն առաջվա պես մնում է ԱՄՆ-ի ձեռքում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում