Զամբիայի նախագահը վերընտրվել է երկրորդ ժամկետով

1 րոպեի ընթերցում

Զամբիայի գործող նախագահ Հաքաինդե Հիչիլեման երկրորդ հնգամյա ժամկետով վերընտրվել է պետության ղեկավարի պաշտոնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է զամբիական Lusaka Times պարբերականը:

Ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ Հիչիլեման ստացել է 2,9 միլիոն ձայն կամ քվեների 60,49%-ը՝ զգալիորեն առաջ անցելով իր հիմնական մրցակցից՝ ընդդիմության առաջնորդ Բրայան Մունդուբիլեից, որի օգտին քվեարկել է 1,8 միլիոն ընտրող կամ 37,87%-ը:

Օգոստոսի 13-ին կայացած նախագահական ընտրություններին մասնակցությունը եղել է բարձր՝ ավելի քան 80%:

Խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք տեղի են ունեցել նախագահական ընտրությունների հետ միաժամանակ, առայժմ չեն հրապարակվել:

Վերլուծաբանները նշում են, որ ընտրողների մեծ մասի համար առաջնային նշանակություն ունեն ոչ թե քաղաքական նախընտրությունները, այլ տնտեսական հեռանկարները: Համաշխարհային բանկի տվյալներով՝ Զամբիայի 22-միլիոնանոց բնակչության ավելի քան 70%-ն ապրում է օրական 3 դոլարից պակաս գումարով:

Հայերեն Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար