Սպորտ

Հայկ Մարտիրոսյանը «Rubinstein Chess» մրցաշարի առաջատարին զիջում է կես միավորով

1 րոպեի ընթերցում

Հայկ Մարտիրոսյանը «Rubinstein Chess» մրցաշարի առաջատարին զիջում է կես միավորով

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի առաջատար Հայկ Մարտիրոսյանը շարունակում է ելույթները «Rubinstein Chess Festival 2026» շախմատի միջազգային մրցաշարում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի երրորդ տուրում Հայկ Մարտիրոսյանը սպիտակ խաղաքարերով առավելության է հասել լեհ Յակոբ Սիմանի նկատմամբ: Այս տուրից հետո Մարտիրոսյանն ունի 1,5 միավոր և առաջատարին զիջում է կես միավորով: 

«Rubinstein Chess Festival 2026» շախմատի միջազգային մրցաշարին, ընդհանուր առմամբ, մասնակցում է 10 շախմատիստ։ Մրցաշարը բաղկացած է 9 տուրից և կեզրափակվի օգոստոսի 23-ին։

Մրցաշարի առաջատարը Սլովենիան ներկայացնող Վլադիմիր Ֆեդոսևն է, ով ունի 2 միավոր: 2-ական միավոր ունեն նաև Լեհաստանի ներկայացուցիչներ Սիմոն Գումուլյարժը և Յան Մալեկը, որոնք համապատասխանաբար զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի երկրորդ և երրորդ հորիզոնականները։ 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում