«Դրածո միջնորդների» սխեմաներ․ ԿԲ-ն քաղաքացիներին հորդորում է զգոն լինել

3 րոպեի ընթերցում

Վերջին շրջանում ավելացել են դեպքերը, երբ հանցագործները քաղաքացիներին ներգրավում են կասկածելի ֆինանսական գործարքներում՝ օգտագործելով նրանց բանկային կամ կրիպտոակտիվների հաշիվները, էլեկտրոնային դրամապանակներն ու քարտերը։ Այդ մասին հայտնում է ՀՀ Կենտրոնական բանկը՝ քաղաքացիներին հորդորելով զգոն լինել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԿԲ-ն՝ նշելով, որ նման սխեմաներում քաղաքացիներն օգտագործվում են հանցավոր ճանապարհով ստացված միջոցները փոխանցելու, դրանց իրական ծագումն ու շահառուներին թաքցնելու նպատակով։ Նման գործարքներում միջնորդի դեր ստանձնած անձանց հաճախ անվանում են «դրածո միջնորդներ»։

Կենտրոնական բանկը նշում է, որ «դրածո միջնորդ» կարող է դառնալ ցանկացած անձ՝ երբեմն անգամ չգիտակցելով, որ ներգրավվում է հանցավոր գործունեության մեջ։ Հնարավոր միջնորդներին հանցագործները հաճախ գտնում են սոցիալական ցանցերի, հաղորդագրությունների, աշխատանքի հայտարարությունների կամ առցանց ծանոթությունների հարթակների միջոցով՝ առաջարկելով հեշտ և արագ եկամուտ՝ առանց աշխատանքային փորձի կամ մասնագիտական որակավորման։

Առաջարկների շրջանակում քաղաքացիներին կարող են խնդրել սեփական բանկային հաշիվներին, քարտերին կամ էլեկտրոնային դրամապանակներին գումարներ ստանալ, այնուհետև փոխանցել այլ անձանց կամ կանխիկացնել։ Որոշ դեպքերում պահանջվում է նաև տրամադրել հաշիվների կամ քարտերի մուտքի տվյալները։

ԿԲ-ն զգուշացնում է, որ այլ անձանց հասանելիություն տրամադրելը բանկային հաշիվներին, քարտերին կամ էլեկտրոնային դրամապանակներին, ինչպես նաև դրանց միջոցով երրորդ անձանց միջոցների փոխանցումը, կարող է հանգեցնել փողերի լվացման կամ այլ հանցավոր գործունեության մեջ ներգրավվելու։

Նման գործողությունները կարող են ունենալ իրավական հետևանքներ նույնիսկ այն դեպքում, երբ քաղաքացին դրա դիմաց վարձատրություն չի ստացել կամ ամբողջությամբ չի գիտակցել ֆինանսական սխեմայի իրական նպատակը։

ԿԲ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չընդունել այն առաջարկները, որոնց շրջանակում պահանջվում է օգտագործել սեփական հաշիվները, քարտերը կամ էլեկտրոնային դրամապանակները այլ անձանց միջոցների փոխանցման համար։

Կենտրոնական բանկը նաև հորդորում է երբեք չտրամադրել այլ անձանց քարտի տվյալները, հաշիվների մուտքանուններն ու գաղտնաբառերը, մեկանգամյա հաստատման կոդերը կամ հեռավար մուտքի հնարավորություն։

ԿԲ-ն հիշեցնում է՝ ֆինանսական հաշիվներն ու գործիքները նախատեսված են բացառապես անձնական օգտագործման համար, իսկ դրանց տրամադրումը կամ այլ անձանց կողմից օգտագործումը կարող է քաղաքացուն ակամա դարձնել հանցավոր սխեմայի մասնակից։

Հայերեն English

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդունել է «Pacific Council» ուղեղային կենտրոնի գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությանը

Մոլդովան չի բացառում Ռուսաստանի դեսպանին արտաքսելու հնարավորությունն ԱԹՍ-ների հետ կապված միջադեպերից հետո. Moldpres

Զելենսկին հայտնել է, որ Պուտինը հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինային՝ առանց պահպանելու նախկինում գործող սահմանափակումները

Դավիթ Թադևոսյանն ընդունել է «Մայքրոչիփ Թեքնոլոջի» ընկերության ներկայացուցիչներին

Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին

Լիլիթ Մակունցը հանդիպել է Ֆրեզնոյի քաղաքապետ Ջերի Դայերի և սփյուռքահայ գործիչ Պերճ Աբգարյանի հետ

Իրանը ԵԱՏՄ-ն համարում է համատեղ զարգացման կարևորագույն հարթակներից մեկը

Կարևոր ենք համարում ԵԱՏՄ իրավունքին համապատասխան ՀՀ արտադրանքի արտահանման և տարանցման առկա խոչընդոտների վերացման ուղղությամբ երկխոսության շարունակումը. վարչապետ

Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 4000-ը

Եվրոպական խորհրդարանում քննարկվել են Հայաստանում կայանալիք COP17-ի օրակարգի առաջնահերթությունները