Ռումինիայում հերթական անգամ ԱԹՍ է ընկել՝ առաջացնելով հրդեհ

2 րոպեի ընթերցում

Ռումինիայի Լունկավիցա շրջանի անտառապատ տարածքում անօդաչու թռչող սարք է ընկել, որից հետո հրդեհ է բռնկվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը՝ հղում անելով Ռումինիայի ազգային պաշտպանության նախարարությանը և տեղական ԶԼՄ-ներին։

Ըստ հրապարակման՝ Ռումինիայի պաշտպանության նախարարությունն օգոստոսի 14-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, հաղորդագրություն է ստացել Տուլչեայում ԱԹՍ-ի կործանման մասին։ Զինվորականների տվյալներով՝ օդային թիրախը չի հայտնաբերվել MApN ռադիոտեղորոշման համակարգերի կողմից, քանի որ այն շատ ցածր է թռել։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհեր կամ նյութական վնասներ չկան։

Ազգային պաշտպանության նախարարության խումբն ուղղաթիռով ուսումնասիրում է տարածքը։ Դեպքի վայր են մեկնել նաև հրշեջներ։

Ժամանակավոր վարչապետ Իլիե Բոլոժանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ռումինիայի զինված ուժերն անում է հնարավոր ամեն բան ԱԹՍ-ների դեմ պայքարելու համար։

«Մենք սկսում ենք տեսնել, որ սա մշտական ​​երևույթ է ոչ միայն Ռումինիայում, և մեր բանակը մարտական ​​անօդաչու թռչող սարքերով արագ զինելն անհրաժեշտություն է դառնում», - հավելել է նա։

Ըստ «ՌԲԿ-Ուկրաինա»-ի՝ օգոստոսի 14-ին ավելի վաղ ռումինական Կոստինեշտի գյուղի լողափում տագնապ է հայտարարվել անօդաչու թռչող սարքի բեկորի հայտնաբերումից հետո։ Ոստիկանությունն անմիջապես շղթայել է տարածքը։

Բացի այդ, օգոստոսի 11-ին ռումինացի զինվորականները Neptun Deep ծովային գազային նախագծի մոտակայքում ոչնչացրել են երկու Gerbera անօդաչու թռչող սարք։ Իսկ հուլիսի վերջին Ռումինիան ընդամենը երեք օրում խոցել է երեք ԱԹՍ։ Բուխարեստն այս ջանքերի վրա ծախսել է 1,5 միլիոն եվրո։

Հայերեն English Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար