Ասֆալտապատվում և բարեկարգվում է Սևան քաղաքի Բարեկամություն փողոցը
1 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Բարեկամություն փողոցում ընթանում են ասֆալտապատման ու բարեկարգման աշխատանքներ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, Բարեկամություն փողոցի ասֆալտապատման և բարեկարգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 66 միլիոն 592 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Սևանի համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է Բարեկամություն փողոցի երթևեկելի մասի և երկկողմանի մայթերի ասֆալտապատում՝ 220 գծամետր երկարությամբ։
Շինանրարական աշխատանքները կավարտվեն առաջիկայում։
«Այս փողոցում տասնամյակներ շարունակ ասֆալտապատում և բարեկարգման աշխատանքներ չէին իրականացվել, և համայնքային առաջնահերթություն էր հիշյալ խնդրի լուծումը: Շինաշխատանքների կապալառու կազմակերպությունը «Ճան Շին» ՍՊԸ-ն է: Շինարարական աշխատանքների ավարտին ևս մեկ փողոց կդառնա ներկայանալի, հարմարավետ ու անվտանգ՝ լրացնելով Սևան քաղաքի ասֆալտապատ փողոցների շարքը»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից: