Հայաստան

Երևանի Հալաբյան փողոցից հայտնաբերված նորածնի առողջական վիճակում դրական դինամիկա կա

2 րոպեի ընթերցում

Երևանի Հալաբյան փողոցից հայտնաբերված նորածնի առողջական վիճակում դրական դինամիկա կա

Երևանի Հալաբյան փողոցի 13-րդ շենքի մոտ հայտնաբերված և օգոստոսի 10-ին Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ տեղափոխված նորածին երեխայի առողջական վիճակում դրական դինամիկա կա։

«CPAP սարքավորումն այլևս անհրաժեշտ չէ․ փոքրիկն արդեն լիարժեք շնչում է ինքնուրույն։ Շնչառական աջակցությունը շարունակվում է թթվածնային դիմակով»,-«Արմենպրես»-ին տեղեկացրին ծննդատնից։

Ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոն օգոստոսի 10-ին,  ժամը 20:43-ին ահազանգ էր ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի 13-րդ շենքի մոտ շորի մեջ փաթաթված նորածին երեխա կա։ Ահազանգը փոխանցվել էր ՆԳՆ քրեական և համայնքային ոստիկանության ստորաբաժանումներին ու շտապօգնության ծառայությանը։

Իգական սեռի նորածինը շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր ծննդատուն, որտեղ նրա վիճակը ծանր էին գնահատել։ Նորածնի մարմնի ջերմաստիճանը եղել էր 30 աստիճան Ցելսիուս, արձանագրվել էր նաև շնչառական խանգարումների կլինիկա։ Նորածինն անմիջապես տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք։ Կազմակերպվել էր մարմնի ջերմաստիճանի աստիճանական բարձրացում, շնչառության օժանդակություն՝ Bubble CPAP համակարգի միջոցով, նշանակվել էին համապատասխան հետազոտություններ և բուժում։ Նորածնի քաշը 2550 գրամ է, հասակը՝ 48 սմ։ Բժիշկներին հաջողվել էր կայունացնել նրա վիճակը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում