Ռուսաստան

Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինծառայողների մարմինների նոր փոխանակում են կատարել

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինծառայողների մարմինների նոր փոխանակում են կատարել

Ուկրաինայի Ռազմագերիների հետ վարվելակերպի համակարգող շտաբը հայտնել է, որ Ռուսաստանն օգոստոսի 13-ին Կիևին է հանձնել 261 զոհված զինծառայողի մարմին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Հայրենադարձության միջոցառումների արդյունքում 261 զոհված զինվորների մարմինները, որոնք, ըստ ռուսական կողմի, պատկանում են ուկրաինացի զինծառայողների, վերադարձվել են Ուկրաինային», - հայտնել է շտաբը։

Հայտարարության համաձայն՝ իրավապահ մարմինների քննիչները և փորձագիտական ​​հաստատությունների ներկայացուցիչները կպարզեն զոհվածների ինքնությունը։

Ռուսական լրատվամիջոցներն էլ հայտնել են, որ փոխանակման շրջանակում Ուկրաինան Ռուսաստանին է հանձնել 24 մարմին։

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զոհված զինվորների մարմինների նախորդ փոխանակումը տեղի է ունեցել հուլիսի 16-ին։ Ըստ երկու կողմերի ներկայացուցիչների՝ այդ ժամանակ Ուկրաինան Ռուսաստանին էր հանձնել 31, իսկ Ռուսաստանն Ուկրաինային՝ 501 մարմին։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում