ՍԱՏՄ-ն կասեցրել է գազավորված ըմպելիքների հերթական արտադրամասերի արտադրական գործունեությունը
6 րոպեի ընթերցում

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների հերթական արտադրամասերի արտադրական գործունեությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այդ մասին հաղորդագրություն է տարածել։
Ըստ այդմ՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոմամբ՝ կասեցվել է «Սիսմուր» ՍՊ ընկերությանը պատկանող «Սիսմուր» ապրանքանիշի ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը (Արարատի մարզ, գ․ Արևաշատ): Որոշման հիմքը սաիտարահիգիենիկ նորմերի խախտումներն են՝ հայտնաբերված վերահսկողության ընթացքում:

Այսպես՝
- արտադրամասի նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն ապահովել պարենային (սննդային) հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման պայմանները,
- արտադրամասն ապահովված չի եղել սանհանգույցով,
- պահեստի հատակը, պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում,
- գույքը և սարքավորումները չեն պահվում նորոգ և բարվոք վիճակում,
- օգտագործվող պարենային (սննդային) հումքը և բաղադրիչները չեն պահվում փչանալը կանխարգելող և աղտոտիչ նյութերից պաշտպանությունն ապահովող պայմաններում,
- չկա հանդերձարան անձնակազմի համար:
Ընկերության տնօրենին հանձնարարվել է արտադրամասը համապատասխանեցնել օրենսդրության պահանջներին, սահմանվել է վերջնաժամկետ:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների կողմից վերահսկողություն է իրականացվել անհատ ձեռնարկատեր Հովսեփ Հակոբյանին պատկանող ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրամասում (Շիրակի մարզ, ք․ Գյումրի, ապրանքանիշը՝ «Լենինականի»):

Սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումների հիմքով՝ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է: Ի մասնավորի՝
- արտադրամասի հատակների, պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
- առաստաղները ապահով չեն եղել, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը, նպաստել է խոնավության խտացմանը,
- արտադրամասը սարքավորված չի եղել սանհանգույցով,- չի եղել հանդերձարան անձնակազմի համար:
Տնտեսավարողին տրվել են հայտնաբերված խախտումները վերացնելու պարտադիր կատարման հանձնարարականներ, սահմանվել է ժամկետ:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Խաչատուր Սարգսյանին պատկանող «ՍԱՐԳ Վայենտորգ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասում (Շիրակի մարզ, ք․ Գյումրի) և հայտնաբերել սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ:
Մասնավորապես՝
-արտադրամասի հատակների, պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող և ոչ թունավոր նյութերից,
- առաստաղները ապահով չեն եղել, չի կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, մասնիկների թափվելու հնարավորությունը, խոնավության խտացումը,
- դռները եղել են ոչ հարթ, պատրաստված չեն եղել չներծծող նյութերից,
- արտադրամասի նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևող հոսքերը,
-արտադրամասը չի ունեցել սանհանգույց, ինչպես նաև հանդերձարան անձնակազմի համար։
Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողական միջոցառման արդյունքում կասեցվել է «Ս․Տիգրանյան և որդիներ» արտադրական կոոպերատիվին պատկանող «Դրախտ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը (Շիրակի մարզ, ք․ Գյումրի):
Այս կազմակերպությունում առկա են եղել սննդամթերքի անվտանգության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներ.
այսպես՝
- արտադրամասի հատակների, պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող և ոչ թունավոր նյութերից,
- առաստաղներն ապահով չեն եղել, չի կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, մասնիկների թափվելու հնարավորությունը, խոնավության խտացումը,
- դռները եղել են ոչ հարթ, պատրաստված չեն եղել չներծծող նյութերից,
- արտադրամասի նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևող հոսքերը,
- արտադրամասը չի ունեցել սանհանգույց, ինչպես նաև անձնակազմի համար նախատեսված հանդերձարան։
Տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին, սահմանվել է վերջնաժամկետ:
Հիշեցնենք, որ ՍԱՏՄ-ն վերջին օրերին պարբերաբար հաղորդագրություններ է տարածում Հայաստանի տարբեր բնակավայրերում ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրամասերի արտադրական գործունեությունը կասեցնելու մասին։