Հայաստան

Կասեցվել է «Լիլիթ» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը

1 րոպեի ընթերցում

Կասեցվել է «Լիլիթ» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Հերհեր բնակավայրում անհատ ձեռնարկատեր Սերոբ Արամյանին պատկանող «Լիլիթ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունից, տեսչական մարմնի տեսուչները արտադրամասում հայտնաբերել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ պահանջների մի շարք խախտումներ։

Մասնավորապես՝ արտադրամասի հատակների և պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից։ Առաստաղները չեն համապատասխանել սահմանված պահանջներին՝ չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու վտանգը։

Խախտումներ են արձանագրվել նաև դռների վիճակում․ դրանք եղել են անհարթ և պատրաստված չեն եղել չներծծող նյութերից։ Բացի այդ, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները չեն պահվել նորոգ և բարվոք վիճակում։

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում