Հայաստան

Վտանգավոր խաղալիքներ են հայտնաբերվել. վաճառքը կասեցվել է

1 րոպեի ընթերցում

Վտանգավոր խաղալիքներ են հայտնաբերվել. վաճառքը կասեցվել է

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումների ընթացքում վտանգավոր՝ թունավոր նյութեր պարունակող խաղալիքներ է հայտնաբերել։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Շուկայի վերհսկողության տեսչական մարմնից,  ստուգումներ են իրականացվել «Ժորա Գևորգյան Սամվելի» Ա/Ձ-ին պատկանող՝ Երևանի Զ. Քանաքեռցու փողոցի 121 հասցեում և «ԱՄՄ» ՍՊԸ-ին պատկանող՝ Աբովյանի Պիոներական փողոցի 1/30 հասցեում գտնվող տարածքներում։

Նմուշառման և լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ տնտեսավարողների կողմից վաճառվող երեք պլաստմասե խաղալիքների բաղադրության մեջ առկա են երեխաների առողջության համար վտանգավոր նյութեր։

Հայտնաբերված խախտումների հիմքով Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը հանձնարարել է կասեցնել նշված արտադրանքի կամ դրա խմբաքանակի վաճառքը, հետ կանչել արտադրանքը և ոչնչացնել այն։

Տեսչական մարմինը հորդորում է նշված խաղալիքները ձեռք բերած քաղաքացիներին կապ հաստատել Տեսչական մարմնի հետ և վերադարձնել դրանք՝ երեխաների առողջությանը հնարավոր վնաս պատճառելու ռիսկից խուսափելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում