Հայաստան

500 մլն դրամ՝ Երևանի օդի մաքրման համար. Khakhamyan Heritage-ը վերականգնում է Նորքի անտառները

5 րոպեի ընթերցում

500 մլն դրամ՝ Երևանի օդի մաքրման համար. Khakhamyan Heritage-ը վերականգնում է Նորքի անտառները

Հայաստանում փրայմ դասի կառուցապատող Khakhamyan Heritage ընկերությունը Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ իրականացնում է Նորքի անտառների 4 հեկտար տարածքի վերականգնում՝ ներդնելով 500 մլն դրամ։ Ծրագրի առաջին փուլով արդեն իսկ կանաչապատվել է երկու հեկտար տարածք, որտեղ տնկվել է 1 100 ծառ և թուփ, իսկ երկրորդ փուլը ներառելու է ևս երկու հեկտար տարածք՝ տնկելով լրացուցիչ 1 100 ծառ և թուփ։

Ծրագրի շրջանակներում ընկերությունը տարածքն ապահովում է նաև կաթիլային ոռոգման համակարգով, անհրաժեշտ լուսավորությամբ, ծառերի պարբերական պրոֆիլակտիկ մշակմամբ և պահակային ծառայությամբ՝ ստեղծելով անհրաժեշտ պայմաններ ծառերի երկարաժամկետ խնամքի, պահպանության և կայուն աճի համար։

Ընկերությունն առաջնորդվում է մնայուն արժեքի ստեղծման գաղափարով, որտեղ պատասխանատու կառուցապատումը ենթադրում է հոգատարություն ինչպես թաղամասի ներսում բնակչի հարմարավետության, այնպես էլ սեփական տարածքից դուրս գտնվող միջավայրի հանդեպ՝ որպես երկարաժամկետ ներդրում քաղաքային միջավայրի զարգացման մեջ։

Այս գաղափարի արտահայտումն է նաև Khakhamyan Heritage-ի նախագիծ Amanoo բնակելի թաղամասը՝ տեղակայված Նորքի այգիների բարձունքում։ Թաղամասն առաջարկում է սահմանափակ քանակի բնակարաններ՝ յուրաքանչյուր հեկտարում բնակեցնելով ընդամենը 50 ընտանիք։ Շենքերն առանձնանում են տարածաշրջանում եզակի բիոմիմետիկ ճարտարապետությամբ՝ ոգեշնչված բնության տարրերից, իսկ ողջ թաղամասի 11 հեկտար տարածքի 75%-ը կանաչապատ է լինելու։ Յուրաքանչյուր հեկտարում կրկին տնկվում է 1 100 ծառ և թուփ՝ ընդգծելով ընկերության՝ բնության հետ ներդաշնակ ապրելու սկզբունքը։

Թաղամասի առաջին նախագիծը՝ Ivy-ն, որի 4 շենքերի ճարտարապետությունը ոգեշնչված է բաղեղի տերևի ձևից, արդեն բնակեցված է՝ հանձնված լինելով խոստացված ժամկետում։ Երկրորդ նախագիծը՝ Sarin-ը՝ ոգեշնչված հայկական լեռներից, կառուցման փուլում է, և բնակեցման կհանձնվի 2028 թվականին։ Մինչև 2036 թվականը նախատեսվում է 11 շենք՝ 8 նախագծի շրջանակներում։

Amanoo-ի մասին

Amanoo-ն Khakhamyan Heritage փրայմ դասի կառուցապատող ընկերության կողմից կառուցվող բնակելի թաղամաս է Երևանի Նորքի այգիներում՝ Երևանի փոքր կենտրոնից մոտ 25 կմ հեռավորության վրա։ 

Թաղամասն առանձնանում է նոսր բնակեցման սկզբունքով, տարածքի 75% կանաչապատ գոտիների առկայությամբ և տարածաշրջանում եզակի բիոմիմետիկ ճարտարապետությամբ, որտեղ շենքերը հիշեցնում են արվեստի գործ, իսկ ձևը ոգեշնչված է բնության տարրերից։

Amanoo-ն 11 հեկտար տարածքում ներառելու է 11 շենք՝ 8 նախագծի շրջանակներում։ Առաջին նախագիծը՝ Ivy-ն՝ բաղկացած 4 շենքից, արդեն բնակեցված է, իսկ երկրորդ նախագիծը՝ Sarin-ը, կառուցման փուլում է, և բնակության կհանձնվի 2028 թվականին։ Ամբողջ թաղամասը պատրաստ կլինի 2036 թվականին։

Առաջարկելով սահմանափակ քանակի բնակարաններ՝ Amanoo-ում յուրաքանչյուր մեկ հեկտար տարածքում բնակեցվում է ընդամենը 50 ընտանիք։ Թաղամասում առկա են լճեր, գետեր, ջրվեժներ, ինչպես նաև ընդհանուր օգտագործման ժամանցի գոտիներ՝ ապահովելով համայնքային կյանքի համար անհրաժեշտ պայմանները։

Amanoo-ի շենքերի կառուցման համար օգտագործվում են առաջատար եվրոպական համակարգեր, ինչպիսիք են՝ գերմանական Schüco-ի պատուհանային և ֆասադային համակարգերը (որի՝ Amanoo-ում կիրառված համակարգերն արժանացել են միջազգային հեղինակավոր Red Dot և iF Design 2023 մրցանակների), ֆիննական KONE ապրանքանիշի վերելակները և իտալական MOTTURA բրենդի դռների բռնակները։ Թաղամասում ճարտարապետական տեսլականը համադրված է վարպետության գերազանցության, ուշադրությամբ ընտրված նյութերի և յուրաքանչյուր մանրուքի նկատմամբ ճշգրիտ մոտեցման հետ՝ ապահովելով նախագծի համապատասխանությունը բարձրակարգ կառույցների միջազգայնորեն ընդունված չափորոշիչներին։

Khakhamyan Heritage ընկերության հիմնադիրը և գործադիր տնօրենը Ավետիս Խախամյանն է, ով նաև Amanoo-ի ճարտարապետության համահեղինակն է։ Նա առաջնորդվում է մնայուն արժեք ստեղծելու գաղափարով, որի հիմքում պատասխանատու կառուցապատումն է՝ միջավայրի ստեղծում, որտեղ մարդը, բնությունն ու ճարտարապետությունը ապրում են միմյանց հետ ներդաշնակ։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում