Իրան

ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Իրանն ավելի շատ հրթիռներ է արտադրում, քան օգտագործում

2 րոպեի ընթերցում

ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Իրանն ավելի շատ հրթիռներ է արտադրում, քան օգտագործում

Թեհրանի կողմից հրթիռների արտադրությունը գերազանցում է հակառակորդին հարվածների համար դրանց օգտագործման ծավալը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ամերիկյան PBS հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատարի խորհրդական Մոհամմադ Ռեզա Նաքդին։

«Հրթիռների քանակը, որ մենք ամեն օր արտադրում ենք, ավելի է, քան այն քանակությունը, որը մենք արձակում ենք։ Այդքան մեծ երկրում մենք կարող ենք դրանք արտադրել՝ որտեղ ցանկանանք», - ասել է նա՝ հավաստիացնելով, որ Թեհրանն ունի հրթիռների արտադրության բազմաթիվ տարբերակներ։

«Նույնիսկ եթե այս պատերազմը տարիներ շարունակվի, Իրանը կարտադրի հրթիռներ», - ընդգծել է նա։

ԻՀՊԿ գլխավոր հրամանատարի խորհրդականն ընդգծել է, որ նույնիսկ եթե Իսլամական Հանրապետությունում հրթիռներ չմնան, այն կդառնա «ավելի վտանգավոր Ամերիկայի համար»։

«Ամերիկան ​​հազարավոր տնտեսական շահեր ունի ամբողջ աշխարհում, և դրանք բոլորը հնարավոր է հեշտությամբ ոչնչացնել», - նշել է նա։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ։ Հունիսին Վաշինգտոնը և Թեհրանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է մարտական գործողությունների անհապաղ դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։ Սակայն հուլիսի 8-ի գիշերը ԱՄՆ-ն վերսկսել է լայնածավալ հարվածներն Իրանի դեմ՝ մեղադրելով նրան Հորմուզի նեղուցում առևտրային նավերի թիրախավորման համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում