Ֆրանսիայում երեք միջուկային ռեակտորներ դադարեցրել են աշխատանքը մեդուզաների պատճառով

1 րոպեի ընթերցում

Հյուսիսային ծովում մեդուզաների թվի աճը հանգեցրել է Գրավլինի  EDF ընկերության ատոմակայաններում պոմպակայանների խցանման, ինչի հետևանքով երեք ռեակտորներ ստիպված են եղել դադարեցնել աշխատանքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին  հայտնում է BFMTV-ն՝ նշելով, որ ևս մեկ ռեակտոր անվտանգության նկատառումներից ելնելով աշխատում է կես հզորությամբ։

Ռեակտորներից մյուսն էլ չի գործում պլանային տեխնիկական աշխատանքների պատճառով։ Կայանի վեց ռեակտորներից միայն մեկն է ամբողջությամբ շահագործվում:

Նշվում է, որ կայանի ռեակտորները սառեցնող ջուրը գալիս է Հյուսիսային ծովից։

Ֆրանսիական ԶԼՄ-ները նշում են, որ վերջին շրջանում ծովում ջրի ջերմաստիճանի բարձրացումը բարենպաստ գործոն է մեդուզաների բազմացման համար: Բացի այդ, ձկնորսությունը նպաստում է մեդուզաների բազմացմանը, քանի որ ձկնորսները բռնում են մեդուզաներով սնվող ձուկ:

 

Հայերեն English Русский