Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի նոր տեղակալը կրթություն է ստացել Տորոնտոյի համալսարանում

4 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 11-ի որոշմամբ՝ Ռոզա Բաբայանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ:

Ռոզա Բաբայանը հանրային առողջապահություն է ուսումնասիրել և առողջապահական դիվանագիտության գործադիր դասընթաց է անցել Տորոնտոյի համալսարանում (Կանադա), սոցիալական ծառայությունների ոլորտի երկարամյա պրոֆեսիոնալ է:

«Արմենպրես»-ը ներկայացնում է Ռոզա Բաբայանի կենսագրությունը:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ

02/2026-08/2026

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական (իրավական խորհրդատվություն)

02/2020-12/2025

ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համատեղ ծրագրի (UNAIDS) Հայաստանյան գրասենյակի տնօրեն

Գրասենյակի ռազմավարական և գործառնական ղեկավարում, միջազգային գործընկերների և դոնորների հետ համագործակցություն

04/2017-02/2020

UNAIDS, Մարդու իրավունքների և իրավական հարցերի խորհրդատու

Մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ծրագրերի իրականացում

06/2008-06/2017

UNAIDS, Մարդու իրավունքների և իրավական հարցերի խորհրդատու

Մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ծրագրերի իրականացում

09/2013-02/2020

Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ։ Առողջապահական իրավունքի և բիոէթիկայի բաժնի ղեկավար

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ՓՈՐՁ

2008-2022 թթ.

Ասիական զարգացման բանկ (ADB) Փորձագետ՝ առողջապահության բնագավառի մարդկային կապիտալի զարգացում

Եվրոպայի խորհուրդ (CoE), Տեղական և միջազգային Փորձագետ՝Քրեակատարողական առողջապահության բարեփոխումներ, Պրոբացիայի համակարգի ներդրում

WHO (ԱՀԿ), Իրավական փորձագետ՝

Ոլորտային օրենքների և ռազմավարությունների մշակում

UNICEF, իրավաբան-փորձագետ

Երեխաների իրավունքների իրացման ծրագրեր, Ալյուրի հարստացման քաղաքականության մշակում

UNFPA, իրավական փորձագետ

Վերարտադրողական առողջություն, Հաշտարարի ինստիտուտի ներդրում

OSF, իրավական փորձագետ

Առողջապահական իրավունքի կրթական բաղադրիչի զարգացում, Պալիատիվ բուժօգնության ներդրում ՀՀ-ում

World Vision Armenia

Մոր և մանկան առողջության ոլորտին վերաբերող բարեփոխումների ծրագիր, կրթում

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

12/2022 – մինչ օրս

Ասպիրանտ, Սահմանադրական իրավունք

Ատենախոսության թեմա՝ «Պացիենտների իրավունքների սահմանադրաիրավական  կանոնակարգումները ՀՀ-ում»

09/2025- 07/2026

Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան, Executive MBA, Հաստատությունների կառավարում

03/2023-09/2023

UN Staff College, Leading for Transformational Change Course

08/2021 – 08/2022

Տորոնտոյի համալսարան, Կանադա

Dalla Lana School of Public Health, Canada, Toronto,

Executive Course in Global Health Diplomacy

09/2001 – 06/2005

Մոսկվայի իրավաբանական ինստիտուտ, Իրավագիտության ֆակուլտետ, Իրավաբանի դիպլոմ       

09/1996 – 05/2001                   

Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիա Անասնաբուժության և սանիտարական փորձաքննության ֆակուլտետ, սանիտարական փորձագետ

ԼԵԶՈՒՆԵՐԻ ԻՄԱՑՈւԹՅՈՒՆ Հայերեն (մայրենի)

                                                 Անգլերեն (գերազանց)

                                                  Ռուսերեն (գերազանց)

Հայերեն English Русский