Հայաստան

ՇՎՏՄ-ն տնտեսվարողներին հիշեցնում է, որ 2027 թվականի հունվարի 1-ից արգելվելու է մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի շրջանառությունը

3 րոպեի ընթերցում

ՇՎՏՄ-ն տնտեսվարողներին հիշեցնում է, որ 2027 թվականի հունվարի 1-ից արգելվելու է  մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի շրջանառությունը

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հիշեցնում է, որ 2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, «Շուկայի վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնցով սահմանվում են մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի շրջանառության վերաբերյալ նոր պահանջներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Տեսչական մարմինը հիշեցնում է, որ համաձայն օրենսդրական փոփոխությունների՝ 2027 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում, հանրային սննդի կազմակերպություններում, առևտրի իրականացման վայրերում, շրջիկ առևտրի կետերում, տոնավաճառներում, ցուցահանդես-վաճառքներում, ինչպես նաև բացօթյա առևտրի ընթացքում արգելվում է՝

-       պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքն ու առկայությունը,

-       պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման հետևյալ արտադրատեսակների վաճառքն ու առկայությունը՝

տարաներ,

ափսեներ,

բաժակներ,

բաժակի կափարիչներ,

գդալներ,

պատառաքաղներ,

դանակներ,

ըմպելու և խառնելու ձողիկներ։

Արգելքը կտարածվի նաև 50 միկրոնից ավելի հաստություն ունեցող պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վրա։ 

Օրենքով բացառություն է սահմանվել՝

-       կշռափաթեթավորման համար նախատեսված պոլիէթիլենային պարկերի,

-       երկրորդային հումքից պատրաստված աղբի պարկերի,

-       ինչպես նաև կշռափաթեթավորման համար նախատեսված կափարիչով պլաստիկ տարաների համար։

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի համաձայն՝ նախատեսվում է վարչական պատասխանատվություն։

Հորդորում ենք նախապես ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ Ձեր գործունեությունը 2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող օրենսդրական պահանջներին համապատասխանեցնելու նպատակով։

Անհրաժեշտ տեղեկատվությունն առավել մանրամասն կարող եք ստանալ՝ այցելելով Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի պաշտոնական կայքէջ կամ զանգահարելով 85 20 հեռախոսահամարով»,- ասված է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում