Ֆիլիպիններում օրեր շարունակ տեղացած հորդառատ անձրևների հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Ֆիլիպինների հյուսիսում ինն օր շարունակվող հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղները, սողանքներն ու այլ պատահարները խլել են առնվազն 13 մարդու կյանք։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։

Արևադարձային փոթորիկների հետևանքով ուժեղացած անձրևները հանգեցրել են Լուսոն կղզում դպրոցների և պետական ​​հիմնարկների փակմանը, ինչպես նաև առաջացրել են փողոցների հեղեղումներ մայրաքաղաք Մանիլայում։

Բագիո առողջարանային քաղաքում չորս մարդ է զոհվել, երբ անձրևաջրից հագեցած լանջը փլուզվել և ընկել է մի քանի տների վրա։ Փրկարարները մաքրել են փլատակները՝ որոնելով ևս վեց մարդու, որոնք դեպքից մեկ օր անց դեռևս անհետ կորած էին համարվում։

Կառավարության օդերևութաբան Դան Վիլամիլը հայտնել է, որ մայրաքաղաքից դեպի հյուսիս գտնվող հանգստավայր-քաղաքում արդեն իսկ 47%-ով ավելի շատ տեղումներ են գրանցվել, քան սովորական ամսական միջին ցուցանիշն է։ Օգոստոսի 1-ից 9-ն ընկած ժամանակահատվածում Բագիոյում գրանցվել են ամենաշատ տեղումները՝ ընդհանուր առմամբ 1413,2 միլիմետր։

Իսկ Մանիլայի ագլոմերացիայի որոշ հատվածներում արդեն տեղացել է օգոստոս ամսվա միջին տեղումների քանակի մոտ 90%-ը։

Հայերեն English Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար