Իրավունք

Կիբեռոստիկանությունը զգուշացնում է AMIO Bank-ի և Yandex Eats-ի անունից տարածվող կեղծ գովազդի մասին

1 րոպեի ընթերցում

Կիբեռոստիկանությունը զգուշացնում է AMIO Bank-ի և Yandex Eats-ի անունից տարածվող կեղծ գովազդի մասին

Հայաստանի ներքին գործերի նախարարության կիբեռոստիկանությունը տեղեկացնում է, որ սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում է կեղծ գովազդ, որն իբրև թե ներկայացնում է AMIO Bank-ի և Yandex Eats-ի համատեղ «շահավետ» առաջարկը։ 

«Գովազդին հավատալով՝ օգտատերերը հայտնվում են AMIO Bank-ի օնլայն բանկինգի էջը նմանակող կեղծ կայքում։ 15,000 ՀՀ դրամ նվեր ստանալու խոստումով՝ ձեզնից պահանջում են մուտքագրել Ձեր բանկային հաշվի մուտքանունն ու գաղտնաբառը։ Սա խաբեություն է, որի նպատակը Ձեր բանկային հաշիվներից գումար հափշտակելն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղեկացնում են կիբեռոստիկանությունից, ընդգծելով՝ եթե արդեն մուտքագրել եք տվյալներն, անհապաղ պետք է զանգահարել բանկ և պահանջել ժամանակավորապես սառեցնել  հաշիվը։ 

Անհրաժեշտ է անմիջապես փոխել նաև  օնլայն բանկինգի  գաղտնաբառը։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում