Մարզեր

Գեղարքունիքի 8 մանկապարտեզի շինաշխատանքների իրականացման համար ՀՀ կառավարությունը հատկացրել է 631 մլն 85 հազար դրամ

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի 8 մանկապարտեզի շինաշխատանքների իրականացման համար ՀՀ կառավարությունը հատկացրել է 631 մլն 85 հազար դրամ

ՀՀ կառավարության 2026 թվականի օգոստոսի 6-ի հերթական նիստում որոշում է կայացվել պետական բյուջեից 631 միլիոն 85, 8 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի 8 մանկապարտեզի շինարարական աշխատանքների իրականացման համար։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, 43 միլիոն 20 հազար դրամ հատկացվել է  Մարտունի քաղաքի թիվ 4, 111 միլիոն 184,7 հազար դրամ  Ձորագյուղ գյուղի, 73 միլիոն 332 հազար դրամ՝ Սևան քաղաքի «Հեքիաթ», 77 միլիոն 58 հազար դրամ՝ Ծովագյուղ գյուղի, 37 միլիոն 62 հազար դրամ՝ Կարմիրգյուղ գյուղի մանկապարտեզների շենքերի վերանորոգման աշխատանքներն ավարտին հասցնելու համար։

269 միլիոն 280,0 հազար դրամ հատկացվել է Զովաբեր բնակավայրի մանկապարտեզի շենքի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու համար։

50 միլիոն 724 հազար դրամ հատկացվել է Գավառ քաղաքի թիվ 7 և Ճամբարակ քաղաքի թիվ 3 մանկապարտեզների շենքերի հիմնանորոգման լրացուցիչ աշխատանքների իրականացման համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում