«Ուժեղ Հայաստան» դաշինքի աջակիցների կողմից ՔՊ-ի քարոզչությանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

3 րոպեի ընթերցում

Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի խումբ աջակիցների կողմից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչությանը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։

Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի խումբ աջակիցներ, տեղեկանալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից նախապես հայտարարված նախընտրական քարոզարշավի անցկացման վայրի վերաբերյալ, նպատակ ունենալով խոչընդոտել քարոզարշավը, կազմակերպել և խոչընդոտել են կուսակցության նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը։  

Մասնավորապես՝ դաշինքի մի խումբ աջակիցներ մայիսի 16-ին Նորաշեն բնակավայրի սկզբնամասում՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, ճանապարհն ավտոմեքենաներով փակելու եղանակով խոչընդոտել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը:

Բացի այդ, դաշինքի մի խումբ աջակիցներ նույն օրը Մեծավան բնակավայրի Անդրանիկի փողոցի սկզբնամասում գտնվող հրապարակում` ճանապարհի երթևեկելի հատվածում, միացրել են բարձր երաժշտություն, բռնություն են գործադրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մասնակիցների նկատմամբ՝ այդ կերպ խոչընդոտելով քարոզարշավի բնականոն ընթացքը:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 13 անձի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը):

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողությունը, գրավը և բացակայելու արգելքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։  

Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը Լոռու մարզում ղեկավարում էր Հայաստանի պաշտպանության նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սուրեն Պապիկյանը։ Լոռու մարզի վերը նշված բնակավայրերում գրանցված միջադեպերը գրանցվել են հենց Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվող քարոզարշավի ընթացքում։ 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Հայերեն Español

Քուվեյթի ԱԳ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին

«Մեքքայի համաձայնագիրը» կարող է փոխել Մերձավոր Արևելքում անվտանգության հավասարակշռությունը. թուրքական լրատվամիջոցներ

Իսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ

«Շտապ հաստատեք քարտի տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասին

Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը ռազմական դաշինք ստեղծելու մասին համաձայնագիր են ստորագրել

Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի հանդիպումները կհեռարձակվեն Free News հեռուստաընկերության եթերում՝ մայրաքաղաքային սփռմամբ

2026-ի առաջին կիսամյակում բարելավվել են հարկային կարգապահության ցուցանիշները. ՊԵԿ

814 մլն 575 հազար դրամ՝ Գեղարքունիքի մարզի ճանապարհաշինության ոլորտին

Կառուցվածքային փոփոխություններ՝ ՀՀ քննչական կոմիտեում

Էրդողանն աշխատանքային այցով Սաուդյան Արաբիայում է