Սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետի հացի արտադրամասի գործունեությունը

2 րոպեի ընթերցում

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է «ՆՆ հոլդինգ» ՍՊԸ-ին պատկանող «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունից, Երևանի Շերամի 13/3 հասցեում գտնվող արտադրամասում իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք խախտումներ։

Մասնավորապես, պարզվել է, որ արտադրական շինության դասավորվածությունը չի բացառել կեղտի կուտակման և սննդամթերքի մեջ օտար մասնիկների հայտնվելու վտանգը, ինչպես նաև չի ապահովել պարենային հումքի, փաթեթավորման նյութերի և պատրաստի արտադրանքի պահպանման պատշաճ պայմանները։

Բացի այդ, արտադրամասի շենքում և ջեռոցի վերևի հատվածում օդափոխության համակարգը գտնվել է կեղտոտ և բաց վիճակում, ինչը մեծացրել է սննդամթերքի աղտոտման վտանգը։ Արձանագրվել է նաև, որ արտադրամասի պատերի մի շարք հատվածներ վնասված են եղել և պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող ու ախտահանվող նյութերից, իսկ առաստաղի մի մասը չի ապահովել կեղտի կուտակման և մասնիկների թափվելու կանխարգելումը։

Տեսչական մարմինը նաև արձանագրել է, որ սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումների աշխատանքային մակերևույթները վնասված են եղել և պատրաստված չեն եղել չներծծող նյութերից։ Միաժամանակ, սննդամթերքի հետ անմիջապես շփվող բեռնարկղերը չեն համապատասխանել հիգիենիկ պահանջներին և չեն պահվել նորոգ վիճակում։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի և հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը կասեցվել է։ Հայտնաբերված խախտումները վերացնելու համար ընկերությանը սահմանվել է համապատասխան ժամկետ։

Հայերեն

Վարդենիսի մշակույթի պալատում կայացել է Զոհրապ Թովմասյանի «Կյանքի գույներ» գրքի շնորհանդեսը

ՍԱՏՄ-ն վերահսկողություն է սկսել «Բամբու» բար-ռեստորանում

ՍԱՏՄ-ն կասեցրել է «Աչաջուր» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրությունը

Հիմնանորոգվում են Վարդենիս քաղաքի բազմաբնակարան շենքերի տանիքները

Հնդկաստանում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել Նյու Դելիում տեղատարափ անձրևների պատճառով

Հայաստանում ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելն այս պահին հնարավոր չէ. Փաշինյանի ճեպազրույցը՝ ռուսական լրատվամիջոցներին

Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 4000-ը

Անա Բրնաբիչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ

TRIP ծրագրով 120 մլն եվրո ներդրում՝ Հայաստանի մի շարք զբոսաշրջային կլաստերների զարգացման համար

Meta-ն տուգանվել է 567 միլիոն դոլարով՝ իր հարթակներում երեխաների անվտանգության հետ կապված գործով