Հայաստան

Խախտումների պատճառով կասեցվել է «Սևան-Անուշ» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրությունը

1 րոպեի ընթերցում

Խախտումների պատճառով կասեցվել է «Սևան-Անուշ» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է «Թարզու Լևոն» ընկերությանը պատկանող «Սևան-Անուշ» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղում գործող արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում արձանագրվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի մի շարք պահանջների խախտումներ։

Մասնավորապես, պարզվել է, որ սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումներն, գործիքներն ու պարագաները չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման, արտադրամասում անձնակազմի համար նախատեսված հանդերձարան չի եղել, իսկ սանհանգույցի դուռը բացվել է անմիջապես դեպի արտադրական տարածք։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումների ամբողջական վերացումը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում