Եվրոպա

Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհների պատճառով սպառնալիքի կարմիր մակարդակ է հայտարարվել

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհների պատճառով սպառնալիքի կարմիր մակարդակ է հայտարարվել

Ֆրանսիայի Météo-France ազգային օդերևութաբանական ծառայությունը վտանգի բարձրագույն՝ կարմիր մակարդակ է հայտարարել երկրի հարավային դեպարտամենտներում շարունակվող անտառային հրդեհների պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, խոսքը մասնավորապես Օդի, Վարի, Վոկլյուզի և Բուշ դյու Ռոնի դեպարտամենտների մասին է:

«Առաջիկա երկու օրերին Միջերկրածովյան տարածաշրջանում սպասվում է անտառային հրդեհների բարձր և շատ բարձր վտանգ սաստիկ շոգի և քամու ուժգնացման պատճառով», - ասվում է X-ում Météo-France-ի հաղորդագրության մեջ:

Սպասվում է, որ օգոստոսի 6-ին որոշ շրջաններում ջերմաստիճանը կարող է հասնել 38 աստիճանի:

Հրդեհների պատճառով սպառնալիքի նախավերջին՝ նարնջագույն մակարդակ է սահմավել է Ֆրանսիայի հարավային ևս վեց դեպարտամենտում:

Եվրոպայում, մասնավորապես Իսպանիայում և Ֆրանսիայում, հրդեհները հասել են 2026 թվականի համար ռեկորդային մասշտաբների: Հանրապետությունում այրվել է ռեկորդային 117 հազար հեկտար անտառ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում