Հայաստան

Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին

1 րոպեի ընթերցում

Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում ստացվել է տեղեկատվություն Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում ապօրինի պահվող գայլի վերաբերյալ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։

Հարուցված վարչական վարույթի շրջանակում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել էր, որ Ծովագյուղ համայնքի բնակիչ Մ․Ա․-ն իր տան բակի փակ շինությունում, առանց օրենքով սահմանված համապատասխան թույլտվության, պահում է երկու գայլ։

Օգոստոսի 4-ին ԲԸՏՄ տեսուչների և «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի մասնագետների համատեղ ջանքերով մեկ արու և մեկ էգ գայլերը անվտանգ տեղափոխվել են այգի, որտեղ կենդանիներն անցել են առաջնային անասնաբուժական զննում, պատվաստվել և չիպավորվել են։

Ներկայում կենդանիները գտնվում են մասնագիտական մշտադիտարկման ու պատշաճ խնամքի ներքո։

Քաղաքացու նկատմամբ նշանակվել է 150,000դր չափով վարչական տուգանք։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում