Հայաստան

ՍԱՏՄ-ն կասեցրել է «Օստ»-ի երկու արտադրատեսակի արտադրությունը

1 րոպեի ընթերցում

ՍԱՏՄ-ն կասեցրել է «Օստ»-ի երկու արտադրատեսակի արտադրությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Բոնօստ» ՍՊ ընկերությունը պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Սարյան 16, տար․ 79, «Օստ. գինի և ուտելիք») իրականացված ստուգման ընթացքում կատարվել է նմուշառում առկա սննդատեսակներից:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, լաբորատոր հետազոտությամբ պարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք. «տոլմա» և «խինկալի» արտադրատեսակների նմուշները մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ (ՄԱՖԱնՄՔ) ցուցանիշով չեն համապատասխանել «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «տոլմա» և «խինկալի» արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է:

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում