Հայաստանի ազատազրկված անձանց հավաքականը միջազգային հեռավար շախմատի մրցաշարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ՌԴ Պատիժների կատարման դաշնային ծառայության նախաձեռնությամբ անցկացվել է հեռավար միջազգային շախմատի մրցաշար՝ ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող դատապարտյալների միջև:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում են Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից, Հայաստանի հավաքականում ընդգրկվել էին ՀՀ ԱՆ «Արմավիր», «Սևան» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող դատապարտյալները:

Մրցաշարի մեկնարկից առաջ բոլոր երկրների մասնակիցներին ողջունել և բացման խոսքով հանդես է եկել Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ Վահե Նանուշյանը:

Պետի տեղակալը, բարձր գնահատելով նման ձևաչափով միջոցառումների կազմակերպումն ու նմանատիպ նախաձեռնությունների իրականացումը, շեշտադրել է հատկապես շախմատի կարևորությունը՝ մարդկանց միավորելու, նրանց մտավոր կարողությունները զարգացնելու, ինչպես նաև սոցիալական վերաինտեգրմանը նպաստելու գործում։

«Առաջին հորիզոնականը նվաճել է Բելառուսի Հանրապետության հավաքականը, իսկ Հայաստանի ներկայացուցիչներն արժանացել են պատվավոր երկրորդ հորիզոնականին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հայերեն

Հակակոռուպցիոն դատարանը երկարաձգել է Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը

Կատարը հույս ունի, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագիրը կկնքվի առաջիկա ժամերի և օրերի ընթացքում

Թուրքիայի գերագույն ռազմական խորհուրդը ռազմաօդային ուժերի նոր գլխավոր հրամանատար է նշանակել

ԵՏՀ կոլեգիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով

Օգոստոսի 5-ի միջոցառումների անոնս

Իրանի ու Պակիստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

Բեյրութի նավահանգստի պայթյունի տարելիցին Լիբանանում ՀՀ դեսպանությունը իր զորակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին

Սլովենիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով

Հայաստանի ազատազրկված անձանց հավաքականը միջազգային հեռավար շախմատի մրցաշարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը

Տավուշի մարզի Բաղանիս բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ