Պակիստանի հյուսիս-արևմուտքում ահաբեկչական հարձակման հետևանքով 17 մարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Առնվազն 17 մարդ է զոհվել, 34-ը՝ վիրավորվել Պակիստանի հյուսիս-արևմուտքի Խայբեր Փախթունհվայի նահանգում ոստիկանական բաժանմունքի մոտ տեղի ունեցած ռումբի պայթյունի հետևանքով:

Ինչպես հաղորդել է Reuters գործակալությունը, ահաբեկչական գործողությունը տեղի է ունեցել օգոստոսի 2-ին Սվաթի շրջանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սպանվածների թվում են յոթ ոստիկան և 10 խաղաղ բնակիչ:

Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին:

Աֆղանստանին սահմանակից Բելուջստանի և Խայբեր Փախթունհվայի նահանգներին է բաժին ընկել 2025 թվականին Պակիստանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների 90%-ը: Երկու տարածաշրջաններում էլ տարբեր զինված խմբավորումներ հարձակումներ են իրականացնում Պակիստանի անվտանգության ուժերի և խաղաղ բնակիչների վրա՝ էթնիկ փոքրամասնությունների՝ փուշտուների և բելուջների իրավունքների պաշտպանության պատրվակով:

Խայբեր Փախթունհվայում ծայրահեղականները ձգտում են ստեղծել այսպես կոչված Վազիրստան իսլամական պետություն: Տարածաշրջանը գտնվում է Աֆղանստանին սահմանակից ցեղախմբերի գոտում: Այն Պակիստանի թեժ կետերից մեկն է՝ «Ալ Քաիդա» ահաբեկչական ցանցի և «Ֆիթնա ալ Քավարիջ» խմբավորման զինյալների ակտիվության պատճառով:

Հայերեն English فارسی

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար