Շրջանառության մեջ է դրվել երկու նոր նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» թեմային

1 րոպեի ընթերցում

2026 թվականի օգոստոսի 3-ին շրջանառության մեջ է դրվում երկու նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» թեմային:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՀայՓոստ»-ի տարածած հաղորդագրությունից, 320 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն նկարիչ, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Գրիգոր Խանջյանը (1926-2000թթ.)` իր կտավներից մեկի խորապատկերին, իսկ 380 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը ներկայացնում է իր «Արևածաղիկներ» (1970թ.) կտավը:

Նամականիշների վրա առկա են նաև «100 ԱՄՅԱԿ», «ԳՐԻԳՈՐ ԽԱՆՋՅԱՆ» և «Հայ նկարիչ» գրառումները՝ հայերեն և անգլերեն:  

Թողարկման օրը` 03 օգոստոսի 2026թ.

Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի

Տպարանը` bpost Philately & Stamps Printing, Բելգիա

Չափսերը` 40,0 x 40,0 մմ

Մեկ թերթի վրա՝ 8 հ.

Տպաքանակը՝ 10 000 հ. x 2

Հայերեն English Русский

ԵՊՀ-ում կայացել է «Մեքսիկա. ժողովուրդ, հոգի և ավանդույթներ» ցուցահանդեսի բացումը և դեսպանի գրքի շնորհանդեսը

Սենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամարտությանը

Ջեյ Դի Վենսն ընտրություններում հանրապետականների պարտությունը պայմանավորել է Իրանի հետ հակամարտությամբ

Հայկական ծագման մի շարք ապրանքատեսակներ Միացյալ Թագավորություն կարտահանվեն զրոյական մաքսատուրքով

Չինաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների միջև եռակողմ հանդիպում անցկացնելու շուրջ բանակցություններ են ընթանում

Մայք Ջոնսոնը հրաժարվել է գլխավորել ԱՄՆ Կոնգրեսում հանրապետական կուսակցության ​​խմբակցությունը

Նիկոլ Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել Քամ Ղաֆֆարիանին

Հնդկաստանում «Մուրասու» ցիկլոնի հետևանքով երկու մարդ է մահացել

Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին