Իրան

ԱՄՆ-ի հետ Իրանի բանակցություններում նոր միջնորդ չկա. Էսմայիլ Բաղայի

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի հետ Իրանի բանակցություններում նոր միջնորդ չկա. Էսմայիլ Բաղայի

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային օգոստոսի 3-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններում նոր միջնորդ չկա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Բաղայիի խոսքով՝ Չինաստանը մտահոգված է «տարածաշրջանում հակամարտության սրմամբ և անապահովության անկայունությամբ»։

«Հետևաբար, մեր չինացի ընկերները փորձում են օգտագործել իրենց կարողություններն՝ իրավիճակի սրացումը կանխելու համար։ Այս առումով Չինաստանը մի շարք այլ երկրների նման օգնում է»,- նշել է նա՝ ընդգծելով, որ բանակցություններում նոր միջնորդ չկա։

 «Պակիստանը միջնորդ է Իրանի և ԱՄՆ-ի հետ կապված հարցերում։ Կատարը նույնպես օգնում է անհրաժեշտության դեպքում»,- հավելել է Բաղային։

Նա նաև նշել է, որ Թեհրանը բանակցություններ է վարում Օմանի հետ «վերջին 7-8 օրվա ընթացքում»։ «Որոշակի առաջընթաց է գրանցվել», - ասել է նա՝ հավելելով, որ բանակցություններ են տարվում նաև տարածաշրջանի և տարածաշրջանից դուրս գտնվող պաշտոնյաների հետ։

Խոսնակը մանրամասնել է, որ Օմանի հետ աշխատում են Հորմուզով նավերի անվտանգ անցման շուրջ։  

Այդուհանդերձ, նա հավելել է, որ երթուղու վերաբերյալ Օմանի հետ համաձայնության հասնելը բավարար չէ նեղուցի վերաբացման համար՝ կոչ անելով դադարեցնել ԱՄՆ-ի հարձակումներն Իրանի վրա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում