Մոլդովայի վարչապետը մտադիր է պաշտոնից հեռանալ 2029 թվականին

1 րոպեի ընթերցում

Մոլդովայի վարչապետ Վասիլի Տոֆանը հայտարարել է, որ մտադիր է 2029 թվականի սեպտեմբերին հեռանալ պաշտոնից, ինչից հետո չի ծրագրում մնալ քաղաքական դաշտում:

«Ես այս պաշտոնը կզբաղեցնեմ մինչև 2029 թվականի սեպտեմբերը։ 2029-ի սեպտեմբերից հետո, եթե հասնեմ այդ հանգրվանին, կվերադառնամ բնականոն կյանքի։ Ես քաղաքական գործիչ չեմ և մտադրություն էլ չունեմ դառնալու»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Տոֆանը  հայտարարել է մոլդովական TV8 հեռուստաալիքի եթերում։

Նրա խոսքով՝ եռամյա ժամանակահատվածը բավարար է երկրի տնտեսական վիճակը բարելավելու և մինչև 2028 թվականը ԵՄ-ին Մոլդովայի անդամակցության վերաբերյալ համաձայնագիր կնքելու համար։ Տոֆանը նաև կոչ է արել կառավարության անդամներին մի կողմ դնել քաղաքական հավակնությունները և կենտրոնանալ կոնկրետ խնդիրների լուծման վրա։

Հայերեն Русский

Միգրանտների մեծ հոսքից հետո իսպանական Սեուտայում տեղակայվել է անվտանգության ոլորտի մոտ 3 հազար աշխատակից

Վարչապետի պաշտոնում վերանշանակված Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ նախագահի հետ

«Արմենիա»  ռեստորանում տեղի ունեցած մկրտության արարողությունից հետո տասնյակից ավելի քաղաքացի սննդային թունավորմամբ դիմել է ԲԿ

Նիկոլ Փաշինյանը Երևանի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագի է մասնակցել

Վրաստանը լավատեսությամբ է սպասում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնմանը. Կոբախիձե

ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են հայրենիքի պաշտպանության համար զոհված զինվորների հիշատակը

Նիկոլ Փաշինյանը նշանակվել է ՀՀ վարչապետ

Դավիթ Համբարյանն ԱԺ աշխատակազմը ղեկավարելու առաջարկ է ստացել Ռուբեն Ռուբինյանից

Դավիթ Ղազինյանը ներկայացրել է, թե որ դեպքում են պատրաստ նոր խորհրդարանում համագործակցել իշխող ուժի հետ

Նոր գումարման ԱԺ առաջին նիստ