Քաղաքականություն

Քուվեյթը հայտնել է չինական ընկերության շենքին իրանական հարվածի հետևանքով աշխատակցի զոհվելու մասին

2 րոպեի ընթերցում

Քուվեյթը հայտնել է չինական ընկերության շենքին իրանական հարվածի հետևանքով աշխատակցի զոհվելու մասին

Քուվեյթի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ երկրի հյուսիսում գտնվող չինական ընկերությանը պատկանող շենքի վրա Իրանի կողմից իրականացված հարձակման հետևանքով մեկ աշխատակից է զոհվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվել է Քուվեյթի բանակի X միկրոբլոգի գրառման մեջ։

Քուվեյթը հայտնել է չինական ընկերության շենքին իրանական հարվածի հետևանքով աշխատակցի զոհվելու մասին

ՊՆ խոսնակ, գնդապետ Սաուդ Աբդ ալ-Ազիզ ալ-Ատվանը հայտարարել է, որ հարձակման հետևանքով շենքը զգալի նյութական վնաս է կրել, և որ իշխանություններն անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկել միջադեպի առնչությամբ։

«Զինված ուժերը հաստատում են իրենց շարունակական հանձնառությունը՝ բարձր արդյունավետությամբ կատարելու իրենց պարտականությունները, ինչպես նաև ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պաշտպանելու երկրի ինքնիշխանությունը, ապահովելու նրա անվտանգությունն ու կայունությունը՝ համակարգելով դրանք իրավասու մարմինների հետ»,- նշվել է գրառման մեջ։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հուլիսի 30-ին հարվածներ կհասցնի Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին՝ ի պատասխան Իրանի տարածքում գիշերն ԱՄՆ-ի կողմից իրականացված հարձակումների։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում