Հայաստան

Ջրափրկարարները քաղաքացիներին Սևանա լճից անվնաս դուրս են բերել ափ

1 րոպեի ընթերցում

Ջրափրկարարները քաղաքացիներին Սևանա լճից անվնաս դուրս են բերել ափ

Ջրափրկարարները հուլիսի 29-ին Սևանա լճից հաջողությամբ ափ են դուրս բերել մի քանի քաղաքացու։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

«Հուլիսի 29-ին՝ ժամը 16։50-ին, Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ քաղաքացիները սերֆինգի համար նախատեսված տախտակով ափից հեռացել են մոտ 1,5 կմ և չեն կարողանում ինքնուրույն վերադառնալ։ Ջրափրկարարները 4 քաղաքացու անվնաս դուրս են բերել ափ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում