5.3, 5.1 և 5 տոկոս. Համաշխարհային բանկի կանխատեսումը 2026-28 թվականներին Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ

4 րոպեի ընթերցում

Հայաստանում 2026 թվականին կանխատեսվում է 5.3, իսկ հաջորդ երկու տարիներին համապատասխանաբար 5.1 և 5 տոկոսի տնտեսական աճ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հուլիսի 29-ի հանդիպմանն այս մասին հայտարարեց Համաշխարհային բանկի խմբի՝ «Հայաստանի տնտեսական զարկերակը . ձգտելով աղքատությունը նվազեցնող աճի՝ ավելի ներգործուն հարկաբյուջետային քաղաքականությամբ» վերտառությամբ նոր զեկույցը ներկայացրած ավագ տնտեսագետ Արմինե Մանուկյանը։

Նա հայտնեց, որ իրենց կանխատեսումներում հաշվի են առել տարբեր գործոններ, հանգամանքներ և ռիսկեր։

«Տնտեսական ցուցանիշների մեր կանխատեսումները հիմնված են նաև Միջին Արևելքում կոնֆլիկտի չափավոր ազդեցությամբ։ Ինչպես տեսնում ենք, մինչև հիմա այն շատ մեծ ազդեցություն չի ունեցել տնտեսական փոփոխությունների վրա, բայց կներկայացնեմ նաև ռիսկերը, որոնք կարող են ազդել մեր այս կանխատեսման վրա։ Այս տարվա համար տնտեսական աճի մեր կանխատեսումը 5․3 տոկոս է։ Առկա են ինչպես դրական, այնպես էլ բացասական գործոններ։ Ամեն անգամ նշում ենք՝ շատ դժվար է կանխատեսում կատարելը այս շատ անորոշ միջավայրում։

Հնարավոր բացասական ռիսկերից է Հայաստանի և Ռուսաստանի միջև լարվածության աճը, որը կարող է ազդել առևտրի վրա, անդրադառնալ սոցիալական հարցերին և ընդհանրապես տնտեսության վրա, ինչպես նաև Մերձավոր Արևելքում տիրող վիճակը։ Հատկապես, եթե այդ ամենը երկար տևի և Կառավարությունը որևէ միջոցառումներ չձեռնարկի։ Իհարկե, տեղյակ ենք, որ առևտրի և արտահանման համար կան որոշ միջոցառումներ, բայց երկրորդ կիսամյակում պետք է տեսնենք՝ իրականում որքանով են իրականանում այդ խոչընդոտները և որքանով է հնարավոր կանխարգելել դրանք։

Բացասական ազդեցությամբ ռիսկերից են նաև Մերձավոր Արևելքում հակամարտության երկրորդական հետևանքները՝ այս իրավիճակի շատ երկար պահպանվելու դեպքում։ Առայժմ, ինչպես ասեցի, շատ մեծ ազդեցություն չի ունեցել, բայց դա կարող է փոխվել, եթե առևտրային ճանապարհները խաթարվեն և ուրիշ խնդիրներ առաջանան։ Հնարավոր բացասական ռիսկ կարող է համարվել նաև ներքին քաղաքական լարվածությունը»,- նշեց Արմինե Մանուկյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի տնտեսության զարգացմանը նպաստող հնարավոր դրական գործոններից են հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը, տարածաշրջանում ավելի խորը փոխկապակցվածությունը և ԱՄՆ ու ԵՄ կողմից ռազմավարական նոր ներդրումների հանձնառությունները, որոնք կարող են ստեղծել ավելի լավ ներդրումային միջավայր, նպաստել ներդրումների ներգրավմանը, ավելի կայուն տնտեսության ստեղծմանը, հետևաբար՝ ազդել տնտեսական աճի վերաբերյալ իրենց կանխատեսումներին՝ հատկապես միջնաժամկետում։

«Նաև աշխատաշուկայի համար կան մի քանի համակարգային և երկարատև ռիսկեր. դրանք են բնակչության ծերացումը, թվայնացման հետ կապված տեղաշարժերը աշխատաշուկայում և կանաչ անցումը։ Վերջին երկուսը պահանջում են հատուկ հմտություններ, որոնց այսօրվա մեր աշխատուժի շուկան կարող է պատրաստ չլինել։ Հետևաբար, պետք է պատրաստվել նաև այդ ռիսկը հետագայում կանխարգելելուն»,- հայտնեց տնտեսագետը։

Նշվեց, որ Համաշխարհային բանկը տարվա ընթացքում երկու անգամ է ներկայացնում նման կանխատեսումներ՝ ապրիլին և հոկտեմբերին։ Հաշվի են առնվել նաև վերջին զարգացումները։

Զեկույցի հեղինակների գնահատմամբ՝ 2027 և 2028 թվականներին Հայաստանը համապատասխանաբար 5.1 և 5 տոկոս տնտեսական աճ գրանցելու ներուժ ունի։

Հայերեն Русский 中文

Հանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերն ըստ տարիքային խմբերի

Իսրայելի ՊԲ-ն Սիրիայից վերադարձրել է Հերմոն լեռան մոտակայքում սահմանը հատած երեք քաղաքացու

Հուլիսի 30-ի միջոցառումների անոնս

«Lori Peak» հանրային սննդի օբյեկտում հարսանիքի մասնակիցները թունավորվել են. արտադրական գործունեությունը կասեցվել է

Ճապոնիայի բնակչությունը 42 տարվա ընթացքում առաջին անգամ նվազել է 120 միլիոնից

5 ոսկի, 1 արծաթ, 3 բրոնզ․ Հայաստանի հրաձգության հավաքականը պատմության մեջ առաջին անգամ չեմպիոններ է տվել

Համաշխարհային բանկի տվյալներով՝ Հայաստանի պետական պարտքն այս պահի դրությամբ նվազել է 2025 թվականի համեմատ

Ավետ Կոնջորյանի դեպքով ՔՊ-ում քննարկում չկա․ Փաշինյան

Զելենսկին ձմռանն ընդառաջ Թրամփից խնդրել է 300 Patriot հրթիռ

Ամունդի-Ակբա․կենսաթոշակային ֆոնդերը կրկին գրանցել են դրական եկամտաբերություն