Դիլիջանը երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է բիզնես միջոցառումների լավագույն միջազգային ուղղությունը MICE Excellence Awards մրցանակաբաշխության շրջանակում

3 րոպեի ընթերցում

Դիլիջանը ևս մեկ անգամ ամրապնդել է իր դիրքը որպես միջազգային MICE (գործնական միջոցառումների և բիզնես զբոսաշրջության) առաջատար ուղղություն՝ երկրորդ տարին անընդմեջ արժանանալով MICE Excellence Awards մրցանակաբաշխության «Բիզնես և կորպորատիվ միջոցառումների լավագույն միջազգային ուղղություն» անվանակարգի գլխավոր մրցանակին։ Այն համարվում է բիզնես զբոսաշրջության ոլորտի ամենահեղինակավոր մրցանակներից մեկը Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում։

Մրցանակաբաշխությանը Դիլիջանը ներկայացրել է Meet Dilijan նախաձեռնությունը, որը ստեղծվել է քաղաքը որպես զբոսաշրջային և գործարար ուղղություն միջազգային հարթակներում առաջ մղելու նպատակով։ Հաղթողն ընտրվել է միջազգային ժյուրիի կողմից, որի կազմում ընդգրկված էին ոլորտի փորձագետներ Արևելյան Եվրոպայից, Կովկասից և ԱՊՀ երկրներից։

2025 թվականին առաջին անգամ արժանանալով այս հեղինակավոր մրցանակին՝ Դիլիջանը 2026 թվականին հաջողությամբ պահպանել է իր առաջատար դիրքը՝ գերազանցելով տասնյակ երկրների, այդ թվում՝ Վրաստանի, Ղազախստանի, Սերբիայի, Ուզբեկստանի, Բելառուսի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Լիտվայի ներկայացուցիչներին։ Դիլիջանը շարունակում է մնալ Հայաստանի միակ ուղղությունը, որը ոչ միայն հասել է մրցանակաբաշխության եզրափակիչ, այլև երկու տարի անընդմեջ դարձել է հաղթող։

Meet Dilijan նախաձեռնությունն իրականացվում է Green Rock Foundation-ի կողմից և նպատակ ունի զարգացնել Դիլիջանի համայնքը, բարձրացնել քաղաքի զբոսաշրջային գրավչությունը և այն դիրքավորել որպես միջազգային բիզնես միջոցառումների կենտրոն։ Հիմնադրամի գործունեությունը հիմնված է չորս ռազմավարական ուղղությունների վրա՝ կրթություն և կարողությունների զարգացում, կայուն շրջակա միջավայր, մշակույթ և համայնքային զարգացում։

Այսօր Դիլիջանը հայտնի է ոչ միայն իր հարուստ մշակութային ժառանգությամբ և բացառիկ բնական գեղեցկությամբ, այլև որպես Հարավային Կովկասում ձևավորվող բիզնես միջոցառումների կարևոր կենտրոն։ Երկրորդ տարին անընդմեջ MICE Excellence Awards մրցանակին արժանանալը վկայում է ոլորտի միջազգային մասնագետների աճող վստահության մասին և ընդգծում է Դիլիջանի մեծ ներուժը՝ որպես միջազգային կորպորատիվ և գործարար միջոցառումների անցկացման վայր։

Հայերեն English Français Русский Türkçe

Երևանում կայացավ Արքայազն Թալալի անվան մրցանակաբաշխությունը՝ 1 միլիոն դոլար մրցանակային ֆոնդով

ԱՄՆ-ում մահացել է Վենեսուելայի նախագահին առնչվող քրեական գործը քննող դատավորը

Եվրամիությունը հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից. լրատվամիջոց

Հայաստանը կարևորում է կայուն զարգացման 2030 օրակարգը՝ համոզված լինելով, որ այսօրվա առաջընթացը պետք է ուղեկցվի ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա