Ֆրանսիայի հարավ-արևմուտքում 126 հրշեջ է տուժել կրակի դեմ պայքարի ժամանակ

1 րոպեի ընթերցում

Առնվազն 126 հրշեջ վնասվածքներ է ստացել վերջին օրերին Ֆրանսիայի հարավ-արևմտյան Ժիրոնդի դեպարտամենտում հրդեհի մարման ժամանակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BFMTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով պրեֆեկտուրայի տվյալները:

Նշվում է, որ հարյուրավոր հրշեջներ շուրջօրյա պայքարում են կրակի դեմ՝ մեկ շաբաթ առաջ հրդեհների բռնկման պահից ի վեր: Ինչպես նշել են տեղական իշխանությունները, հրդեհը մնում է վերահսկողության ներքո՝ չնայած մի քանի նոր բռնկումներին:

Հուլիսի 29-ին Ժիրոնդում ջերմաստիճանը կարող է հասնել 42 աստիճան Ցելսիուսի, ինչը կարող է բարդացնել հրդեհաշիջման աշխատանքները, նշում է BFMTV-ն:

Երկրի պատմության մեջ ամենալայնամասշտաբ հրդեհի մարման համար Ժիրոնդ է ժամանել հրշեջ-փրկարարական ծառայության շուրջ 2500 աշխատակից, այդ թվում՝ Շվեյցարիայից: Նրանց օգնում են ֆրանսիացի 1500 զինծառայող և 1200 ոստիկան, որոնք ապահովում են տարհանումը և վերահսկում են անվտանգությունը տարերային աղետի գոտում:

Հայերեն Русский