Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները
2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետությունում ջերմաստիճանի բարձրացման պատճառով մեծացել է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից՝ քաղաքացիներին հորդորելով պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, հոգ տանել շրջակա միջավայրի կենսաբազմազանության մասին, իսկ նկատած հրդեհի կամ ծխի դեպքում զանգահարել 112 հեռախոսահամարին:
Անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհները կանխարգելելու նպատակով արգելվում է վառել խարույկներ չնախատեսված վայրերում:
Անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհները կանխարգելելու նպատակով արգելվում է վառել խարույկներ չնախատեսված վայրերում:
ՆԳՆ-ն նշում է, որ խիստ անհրաժեշտության դեպքում խարույկներ կարելի է վառել բաց տարածքներում՝ շրջապատելով խարույկը 5 մետրից ոչ պակաս միներալիզացված շերտով, իսկ վերջում հանգցնել ջրով կամ ծածկել հողով։
Նախարարությունը հորդորում է նաև բաց տարածքներում չթողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել արևի ճառագայթներն ու դառնալ հրկիզող ոսպնյակներ, չի կարելի նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, ծխել և օգտվել բաց կրակից` վառելիքով լիցքավորված տարաների կամ մեքենաների շրջակայքում, կատարել չոր խոտի, խոզանի այրում, թողնել (թափել) քսայուղով, բենզինով, կերոսինով և այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր և այլն: