Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37,5 մլրդ դոլար. Պենտագոնը նոր ֆինանսավորում է խնդրել Կոնգրեսից

2 րոպեի ընթերցում

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը Սենատի հատկացումների հանձնաժողովի լսումների ժամանակ հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը գնահատվում է մոտ 37,5 միլիարդ դոլար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Նա նաև հայտարարել է, որ պատերազմի լրացուցիչ ֆինանսավորումը հրատապ և անհրաժեշտ է, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած 1,5 տրիլիոն պաշտպանական բյուջեն հսկայական ներդրում կլինի բանակի համար։

«Առանց այս միջոցների մենք կբախվենք լուրջ պակասորդի», - հայտարարել է Հեգսեթը։

Նա նաև շեշտել է, որ ԱՄՆ Սենատն ավելի մեծ առաջնահերթություն պետք է տա ամերիկացիների մասին հոգ տանելուն, ոչ թե ուկրաինացիների։ Նրա խոսքով՝ Կիևին տրամադրվել է ռազմական օգնության հինգ լրացուցիչ փաթեթ, իսկ մահացու սպառնալիքի առջև կանգնած ամերիկյան զորքերի ֆինանսավորումը դարձել է կուսակցական օրակարգի առաջ մղում։

Սենատոր Փեթի Մյուրեյը հայտարարել է, որ այս պատերազմը դուրս է գալիս վերահսկողությունից, և Թրամփը բազմիցս հայտարարել է, որ համաձայնությունը մոտ է, և պատերազմը շուտով կավարտվի, իսկ «հիմա նա ևս 70 միլիարդ դոլար է խնդրում»։

Լսումներից առաջ Սպիտակ տունը հայտարարություն էր հրապարակել՝ կոչ անելով Կոնգրեսին աջակցել բյուջեի օրինագծին՝ «անմիջապես և առանց փոփոխությունների»։

Առաջարկվող փաթեթը ներառում է 60 միլիարդ, ինչպես նաև 12 միլիարդ ազգային անվտանգության այլ կարիքների համար։ Բացի այդ, վարչակազմը 10 միլիարդ դոլար է ցանկանում գյուղատնտեսությանն աջակցության և ևս 10 միլիարդ՝ քվեարկության մասին օրենքում փոփոխությունների համար։

Հատկացումների հանձնաժողովում լսումները մի քանի ժամ են տևել։ Դրանց մասնակցել է նաև ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Դեն Քեյնը։ Սենատորները պատասխաններ են պահանջել Հորմուզի նեղուցում իրավիճակի համար, հարցրել՝ արդյոք Իրանը տուրքեր կսահմանի նեղուցով անցման համար։ Գեներալ Քեյնը հայտարարել է, որ չունի այդ հարցի պատասխանը։

Հեգսեթին էլ վրդովեցրել է այն, որ որոշ սենատորներ Իրանի դեմ պատերազմը որակել են որպես լիակատար «ձախողում»։

Հայերեն Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները