1 րոպեի ընթերցում
Հարևան երկրների հետ պետական սահմանի ճշգրտումից հետո Ղրղզստանի տարածքը գերազանցել է 20 միլիոն հեկտարը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը:
«Մինչև 2020 թվականը Ղրղզստանի ընդհանուր տարածքը կազմում էր 199,9 հազար քառակուսի կիլոմետր կամ 19 միլիոն 994 հազար հեկտար: Հարևան երկրների հետ պետական սահմանի ճշգրտումից հետո մեր երկրի տարածքը մեծացել է 15 572 հեկտարով, և այսօրվա դրությամբ Ղրղզստանի տարածքը կազմում է 20 միլիոն 9 հազար 572 հեկտար», - ասվում է Facebook-ում նախագահի հրապարակման մեջ:
Ընդ որում, պետության ղեկավարը նշել է, որ այդ թվի 94,4%-ը կազմում են լեռնային տարածքները: Միևնույն ժամանակ, երկրում գյուղատնտեսական նշանակության հողերի ընդհանուր մակերեսը կազմում է 6 միլիոն 732 հազար հեկտար: