Իսպանիայում շոգի պատճառով եղանակային տագնապի դեղին և նարնջագույն մակարդակ է հայտարարվել

1 րոպեի ընթերցում

Իսպանիայի պետական ​​օդերևութաբանական գործակալությունը (Aemet) սաստիկ տապի պատճառով անբարենպաստ եղանակի մասին նախազգուշացում է հայտարարել երկրի տարածաշրջանների մեծ մասում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է X հարթակում Aemet-ի գրառման մեջ:

Գործակալությունը տագնապի մակարդակը բարձրացրել է մինչև դեղին (վտանգ) և նարնջագույն (բարձր վտանգ): Կանխատեսումների համաձայն՝ օդի ջերմաստիճանը կարող է գերազանցել 40 աստիճանը: Սպասվում է, որ Մադրիդում ջերմաստիճանը կհասնի 35 աստիճան Ցելսիուսի: Եղանակային նախազգուշացումը կգործի առնվազն մինչև հուլիսի 23-ը:

Երկրի արևելքում սպասվում են փոթորիկներ՝ կարկուտով և քամու պոռթկումներով։

Ավելի վաղ Aemet-ը հայտնել էր, որ 2026 թ. առաջին կեսն Իսպանիայում դարձել է ամենատաքը վերջին 65 տարվա ընթացքում: Իր հերթին, ընթացիկ տարվա հունիսը դարձել է ամռան երկրորդ ամենատաք առաջին ամիսը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում՝ զիջելով միայն 2025 թ.հունիսին: Միջին ջերմաստիճանը 3,2 աստիճանով գերազանցել է կլիմայական նորման:

2021 թվականին Իսպանիայում արձանագրվել է ջերմաստիճանային ռեկորդ: Օգոստոսին երկրի հարավի Լա Ռամբլա բնակավայրում գրանցվել է 47,6 աստիճան Ցելսիուս:

Հայերեն Русский

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր