Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հայտնել է կառավարութան կազմը

2 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Էնդի Բըրնհեմը հունիսի 20-ին պաշտոնը ստանձնելուց հետո հայտարարել է կառավարության կազմը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ BBC-ն հաղորդում է, որ Ջոն Հիլին, որը հունիսին հրաժարական էր տվել պաշտպանության նախարարի պաշտոնից՝ ի նշան բողոքի բանակի և նավատորմի թերֆինանսավորման դեմ, նշանակվել է ֆինանսների նախարար:

Էդվարդ Միլիբենդը, որը 2010-2015 թթ. եղել է Լեյբորիստական ​​կուսակցության առաջնորդը, նշանակվել է արտաքին գործերի նախարար:

Շաբանա Մահմուդը կմնա ներքին գործերի նախարարի պաշտոնում, որը նա զբաղեցնում է 2025 թվականից:

Արտաքին գործերի նախկին նախարար Իվետ Քուփերը նշանակվել է առողջապահության նախարար:

Առողջապահության նախկին նախարար Ուես Սթրիթինգը նշանակվել է պաշտպանության նախարար:

Հունիսի 20-ին Չարլզ III թագավորը պաշտոնապես ընդունել էր Քիր Սթարմերի հրաժարականը, վարչապետ էր նշանակել Բըրնհեմին և նրան հանձնարարել կառավարություն ձևավորել: Մեծ Մանչեստրի 56-ամյա նախկին քաղաքապետը հունիսի 17-ին ստանձնել էր իշխող Լեյբորիստական ​​կուսակցության ղեկավարի պաշտոնը՝ փոխարինելով Քիր Սթարմերին:

Առաջին օտարերկրյա առաջնորդները, որոնց հետ վարչապետ Բըրնհեմը հեռախոսազրույց է ունեցել, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Զելենսկին հայտնել է, որ Բըրնհեմի հետ զրույցի ժամանակ պայմանավորվել են շուտով հանդիպել և քննարկել հետագա համագործակցությունը, մասնավորապես, հակաբալիստիկ կոալիցիայի շրջանակում։

Ֆոն դեր Լայենը Բըրնհեմի հետ զրույցից հետո հայտնել է, որ կողմերը հանձնառու են «ԵՄ-ն և Միացյալ Թագավորությունն ավելի մոտեցնել իրար»։ Նրա խոսքով՝ Ուկրաինային աջակցության շուրջ «գերազանց համագործակցությունը» կշարունակվի։

Թրամփն էլ նորանշանակ վարչապետի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել է առաջիկա հանդիպման մասին։

Եվրոպա

Թրամփը հայտնել է Բրիտանիայի նոր վարչապետի հետ առաջիկա հանդիպման մասին

Հայերեն Русский

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո

Ըմբիշները Բաքվում կմասնակցեն Մ17 տարեկանների աշխարհի առաջնությանը

Երևանի Անրի Վեռնոյի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն