Եվրոպա

Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար

1 րոպեի ընթերցում

Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար

Իսպանիայի կենտրոնական մասում մոլեգնող անտառային հրդեհի մակերեսը գերազանցել է 26 000 հեկտարը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ում հայտնել է Կաստիլիա-Լա Մանչա Ինքնավար Համայնքի կառավարության ղեկավար Էմիլիանո Գարսիա Պախեն։

Անտառային հրդեհը բռնկվել է հուլիսի 16-ին Լա Միեռլա մունիցիպալիտետի շրջանում։ Ըստ Կաստիլիա-Լա Մանչայի ղեկավարի՝ սա տարածաշրջանում գրանցված ամենախոշոր հրդեհն է։ Նա նշել է, որ տարերքի դեմ պայքարի համար ուղարկվել են ռեկորդային թվով մարդիկ և ավիացիոն տեխնիկա։

Անվտանգության նկատառումներով տարհանվել է մի շարք բնակավայրերի ավելի քան 1000 բնակիչ։ Հրդեհի հետևանքով տուժածների մասին չի հաղորդվում։

Հուլիսի 9-ին Անդալուսիայի Ինքնավար Համայնքում սկսվել է անտառային հրդեհ, որի զոհ է դարձել 13 մարդ։ Զոհվածների մեծ մասն օտարերկրացիներ են:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում