Վրաստանն ու Թուրքմենստանը տարբեր ոլորտներում համագործակցության համաձայնագրեր և փոխըմբռնման հուշագրեր են ստորագրել

2 րոպեի ընթերցում

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը Թբիլիսիում տարբեր ոլորտներում համագործակցության համաձայնագրեր և փոխըմբռնման հուշագրեր են ստորագրել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը։

Թուրքմենստանի նախագահի հետ հանդիպումից հետո Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Թբիլիսիի համար Կենտրոնական Ասիան հետաքրքիր տարածաշրջան է, և իր երկիրը շահագրգռված է հարաբերությունները զարգացնել այդ տարածաշրջանի երկրների հետ։

Կոբախիձեն հայտարարել է, որ Թուրքմենստանը Վրաստանի համար դիտվում է որպես հուսալի գործընկեր և բարեկամ պետություն։

«Կենտրոնական Ասիան հատկապես հետաքրքիր տարածաշրջան է Վրաստանի համար։ Այս համատեքստում մենք Թուրքմենստանը դիտում ենք որպես հուսալի գործընկեր և բարեկամ պետություն։ Մեր երկրների միջև հարաբերությունները հիմնված են երկարատև բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա, ինչը ստեղծում է շատ ամուր հիմք հետագա համագործակցության համար»,-հայտարարել է Կոբախիձեն։

Նա հայտնել է, որ Բերդիմուհամեդովի հետ հանդիպման ժամանակ քննարկել են վրաց-թուրքմենական համագործակցության հիմնական ուղղությունները և արդիական տարածաշրջանային և միջազգային հարցեր։

«Թուրքմենստանը բարձր է գնահատում Վրաստանի կառուցողական դիրքորոշումը միջազգային մակարդակում և նշում է երկրի կարևոր ներդրումը դրական զարգացման գործում»,-իր հերթին հայտարարել է Թուրքմենստանի նախագահը։

Հայերեն English Русский

Վրաստանը մտադիր է ընդլայնել իր երեք օդանավակայանները և կառուցել ևս մեկը

Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը

Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառմանը

Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը

Գավառ քաղաքի տարածքում 27,90 հեկտար անտառ կհիմնվի

Մեքսիկայի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Գեղարքունիքի մարզում սկսվել է անասնակերի բերքահավաքը

Ուկրաինայում արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ժամանակավոր ղեկավարներ են նշանակվել

Վարդենիս համայնքում նախատեսվում է կառուցել կեղտաջրերի մաքրման կայան՝ բնահեն լուծումներով

Վրաստանն ու Թուրքմենստանը տարբեր ոլորտներում համագործակցության համաձայնագրեր և փոխըմբռնման հուշագրեր են ստորագրել